Քըլըչը խորհրդակցություններ է վարում Ռուբինյանի հետ հանդիպման ընդառաջ - Mediamax.am

3181 դիտում

Քըլըչը խորհրդակցություններ է վարում Ռուբինյանի հետ հանդիպման ընդառաջ


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։

 

Նախորդ շաբաթ Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին» եւ հույս էր հայտնել, որ «այդ ժեստը կգնահատվի Երեւանում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին