Թուրքիայի եւ ՀՀ հատուկ բանագնացներն առաջիկայում կարող են հանդիպել - Mediamax.am

Փետրվար 19, 2026
4268 դիտում

Թուրքիայի եւ ՀՀ հատուկ բանագնացներն առաջիկայում կարող են հանդիպել


Մեւլութ Չավուշօղլուն
Մեւլութ Չավուշօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացները մոտ ապագայում կարող են հանդիպել։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

 

«Մենք հատուկ բանագնացներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք բանակցություններ կվարեն շատ մոտ ապագայում»,- նշել է նա՝ առանց մանրամասնելու։

 

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, Հայաստանի հատուկ բանագնացն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։




Մեր ընտրանին