Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը հայտարարել է, որ "դիրքորոշում չունի” Հայոց ցեղասպանության հարցի եւ դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տուրբիերն Յագլանդն ասել է այս մասին` պատասխանելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին:
«Որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ես չունեմ դիրքորոշում այս առնչությամբ: Չեմ ուզում Կազմակերպության եւ անդամ-պետությունների անունից մեկնաբանել Ֆրանսիայում տեղի ունեցող քննարկումները: Երբ զբաղեցնում էի Նորվեգիայի վարչապետի, ԱԳ նախարարի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները` ես միշտ կողմ էի այն դիրքորոշմանը, որ պատմությունը պատմաբանների եւ պատմական գրքերի համար է եւ չէի սատարում պատմական հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացմանը: Գիտեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ հայտարարել է, որ կընդունի այդ հանձնաժողովի առաջարկները: Այս հարցի առնչությամբ ես նույնպես դիրքորոշում չունեմ. նման որոշումներ ընդունում են ազգային խորհրդարանները եւ կառավարությունները», - հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: