Լույս է տեսել Վ.Տատրյանի եւ Թ.Աքչամի առաջին համատեղ աշխատությունը`Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունների մասին - Mediamax.am

5097 դիտում

Լույս է տեսել Վ.Տատրյանի եւ Թ.Աքչամի առաջին համատեղ աշխատությունը`Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունների մասին


Լուսանկարը` http://www.armenianweekly.com


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Դատավճիռ Ստամբուլում: Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունները» (Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials):

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտում, գիրքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ ըստ այդ գործում ընդգրկված հանցագործների դեմ Օսմանյան հատուկ ռազմական դատարանի քրեական վարույթի փաստաթղթերի։

 

Ուսումնասիրությունը գրեթե ամբողջապես խարսխված է բնօրինակների և վավերացված պաշտոնական փաստաթղթերի վրա։ Փաստաթղթերում ընդգրկված վկայություններն այնպիսինն են, որ իրավականորեն բնութագրվում են որպես հիմնավոր ապացույց։

 

Գիրքը Հայոց ցեղասպանության երկու միջազգայնորեն ամենահայտնի գիտնականների`ազգությամբ հայ Վահագն Տատրյանի եւ ազգությամբ թուրք Թաներ Աքչամի առաջին միացյալ հրատարակությունն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին