Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Իսրայելի Քնեսսեթում կշարունակվի հաջորդ նիստում - Mediamax.am

5588 դիտում

Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Իսրայելի Քնեսսեթում կշարունակվի հաջորդ նիստում


Իսրայելի Քնեսսեթը
Իսրայելի Քնեսսեթը

Լուսանկարը` http://www.imemc.org


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ապրիլի 24-ը Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հարցը:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, հարցի քննարկումը տեւել է մեկ եւ կես ժամ:

 

“Նիստի ընթացքում հնչել են մեզ համար դրական ելույթներ պատգամավորների կողմից: Բայց քանի որ ոչ բոլորն են հասցրել արտահայտվել թեմայի շուրջ, որոշվեց հարցի քննարկումը  շարունակել մյուս նիստին, որի ժամկետները դեռ հայտնի չեն”,- ասել է Ժորժետա Ավագյանը:

 

France Press-ն այսօր մեջբերել է Քնեսեթի նախագահ Ռուեվեն Ռեվլինի խոսքերը, ով նիստի սկզբում հերքել է ենթադրություններն այն մասին, որ հարցը հայտնվել է օրակարգում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով: Նա ասել է, որ «մենք չենք ցանկանում օգտվել քաղաքական իրավիճակից` հաշիվներ մաքրելու համար»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին