Մեդիամաքս-ը շարունակում է «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի հրապարակումները:
Արդեն ներկայացրել ենք հոգեբանների ու սեքսապաթոլոգի, ինչպես նաեւ լեզվաբանների կարծիքները: Այսօր առաջարկում ենք ծանոթանալ թարգմանիչների մտորումներին:
Մեդիամաքս-ի զրուցակիցներն են թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, ում հայերեն թարգմանությամբ նախորդ տարի լույս տեսավ Ջեյմս Ջոյսի հանրահռչակ “Ուլիսես” վեպը, եւ Հանրային հեռուստատեսության կինոյի եւ կրկնօրինակման բաժնի վարիչ Զավեն Բոյաջյանը, ով հրատարակության է պատրաստում Հենրի Միլլերի “Խեցգետնի արեւադարձը” վեպի հայերեն թարգմանությունը:
“Ուլիսես” վեպն ամբողջությամբ լույս է տեսել 1922թ., իսկ “Խեցգետնի արեւադարձը”`1934 թ., սակայն մինչեւ 60-ականները գրքերն արգելված են եղել` որպես պոռնոգրաֆիա:
Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասում է, որ եթե գրականության մեջ գռեհիկ բառը տեղին է կիրառված, ապա պետք է այդպես էլ թարգմանվի:
Լուսանկարը` Bravo.am
«Ջոյսի նպատակն է եղել կիրառել բոլոր բառերը, որոնք կան անգլերենում: Դրանց մեջ մտնում են նաեւ գռեհկաբանությունները, եւ նա յուրաքանչյուր բառ գոնե մեկ անգամ օգտագործել է, ոչ թե բժշկական տերմինով, այլ ամենակոպիտ ձեւով: Մինչեւ թարգմանելը փորձել եմ այլ իմաստներ գտնել, համեմատել եմ տվյալ բառերի թարգմանությունը բոլոր լեզուներով, բայց տեսել եմ, որ դրանք թարգմանվում են հենց իրենց առաջնային իմաստով: Բառը բժշկական տերմինով թարգմանելը կնշանակեր փչացնել հատվածի նկարագրությունը, քանի որ ճիշտ է օգտագործվել եւ ինտեգրվել է ստեղծագործությանը: Այսինքն` Ջոյսը տեղին է կիրառել այդ բառերը. ամենագռեհիկ ձեւով օգտագործել է փիլիսոփայական համատեքստում: Ճիշտ է, սկզբում գիրքն արգելված է եղել որպես պոռնկագրություն, սակայն հետագայում մարդիկ հասկացել են, որ այն բնավ պոռնկագրություն չէ, այլ գեղարվեստական գործ», - պատմում է նա:
Հատված Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպից, հայերեն թարգմանությունը Սամվել Մկրտչյանի
Calypso/Կալիպսո
No, not like that. A barren land, bare waste. Vulcanic lake, the dead sea: no fish, weedless, sunk deep in the earth. No wind could lift those waves, grey metal, poisonous foggy waters. Brimstone they called it raining down: the cities of the plain: Sodom, Gomorrah, Edom. All dead names. A dead sea in a dead land, grey and old. Old now. It bore the oldest, the first race. A bent hag crossed from Cassidy's, clutching a naggin bottle by the neck. The oldest people. Wandered far away over all the earth, captivity to captivity, multiplying, dying, being born everywhere. It lay there now. Now it could bear no more. Dead: an old woman's: the grey sunken cunt of the world.
Ոչ: Այդպես չէ: Անպտուղ, ամա անապատ: Հրաբխային լիճ, մեռյալ ծով. ոչ ձուկ, ոչ ջրիմուռ. խորը թաղված ցամաքում: Ոչ մի հողմ չի զորում բարձրացնել նրա ալիքները. թունդ մետաղագույն, մշուշաթույն ջրերը: Ծծմբային անձրև է էնտեղ կոչվում. դաշտավայրի քաղաքները. Սոդոմ, Գոմոր, Եդոմ: Բոլորը՝ մեռյալ անուններ: Մեռյալ ծով՝ մեռյալ երկրում, գորշ ու թորշոմած: Թորշոմած: Այն ծնել է հինավուրց, առաջին ցեղը: Մի կույր հատեց փողոցը պառավ Քեսիդիի խանութից՝ գինու փոքրիկ շիշը բկից պինդ բռնած: Հինավուրց ժողովուրդը: Թափառական դարձավ երկրի երեսին, գերությունից գերություն, բազմապատկվեց, մեռավ, նորից ծնվեց ամենուր: Հիմա հանգչում է այնտեղ: Հիմա այլևս չի կարող ծնել: Մեռած. պառավի պես. մի գորշ խորշ՝ դարձած պուցն աշխարհի:
Լուսանկարը` Bravo.am
Սամվել Մկրտչյանի խոսքերով, գոյություն ունի թեստ, որի օգնությամբ հնարավոր է պարզել տվյալ գրականությունը պոռնկագրություն է, թե ոչ: Թեստի համաձայն`ընթերցողը պետք է պատասխանի հետեւյալ 3 հարցերին` գրական գործը ընթերցողի մոտ առաջացրե՞լ է 1.սեռական ցանկություն, 2.վիրավորանքի զգացողություն եւ 3.արդյո՞ք գռեհկաբանությունների չարաշահումը չի գցել ստեղծագործության որակը: Եթե 3 հարցերի պատասխանն “այո” է, ապա այն պոռնկագրություն է:
«Այսօր տարածված է անպարկեշտ գրականությունը, որը սկսել է մեծ հայտեր ներկայացրել: Հեմինգուեյն իր ժամանակին գրել է նման բառերով, սակայն ժամանակակից գրողների անպարկեշտության հետ համեմատել չի լինի: Ժամանակակից գրականություն ընթերցելիս, երբեմն, զգում եմ, որ գրողն իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունի: Գրողի շնորհն այն կլինի, որ կարողանա այդ բառերը տեղին օգտագործել: Այդ դեպքում բոլորովին դեմ չեմ լինի գռեհկաբանությանը: Լրիվ արգելելն էլ սխալ է: Ինձ համար պուրիզմը եւ գռեհկաբանությունը նույն ծայրահեղ բեւեռների վրա են»,-ասում է Սամվել Մկրտչյանը:
Հատված Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպից, հայերեն թարգմանությունը Սամվել Մկրտչյանի
I often felt I wanted to kiss him all over also his lovely young cock there so simple I wouldnt mind taking him in my mouth if nobody was looking as if it was asking you to suck it so clean and white he looks with his boyish face I would too in 1/2 a minute even if some of it went down what its only like gruel or the dew theres no danger besides hed be so clean compared with those pigs of men I suppose never dream of washing it from I years end to the other the most of them only thats what gives the women the moustaches Im sure itll be grand if I can only get in with a handsome young poet at my age Ill throw them the 1st thing in the morning till I see if the wishcard comes out or Ill try pairing the lady herself and see if he comes out Ill read and study all I can find or learn a bit off by heart if I knew who he likes so he wont think me stupid if he thinks all women are the same and I can teach him the other part Ill make him feel all over him till he half faints under me then hell write about me lover and mistress publicly too with our 2 photographs in all the papers when he becomes famous O but then what am I going to do about him though
ոնց որ էն սիրուն արձանիկը որ սա գնեց ամբողջ օրն աչքս չէի կտրում դրանից գանգուր մազեր բա ուսերը մատը վեր տնկած այսինքն թե լսեք սա էլ իսկական գեղեցկությունն ու պոեզիան երբեﬓ նրան ոտից գլուխ համբուրելու ահավոր ցանկություն էի ունենում բա նրա ջահել սիրուն կլիրը էնքան հասարակ սիրով բերանիս մեջ կառնեի եթե մարդ չնայեր կարծես ինքն էր խնդրում որ ծծեմ էնքան մաքուր սպիտակ էր նա իր տղայական դեմքով ես նրան 1/2 րոպեում կանեի թեկուզ մի քիչ էլ կուլ գնար ինչ անենք ոնց որ ջրիկ շիլա կամ ցող լինի ոչ մի վտանգ էլ չկա մենակ թե նա մաքուր լինի ոչ թե էն խոզ տղամարդկանց պես որոնց մտքով էլ չի անցնում լվալ էդ անտերը տարին տասներկու ամիս մենակ թե դրանից կնոջ դեմքին բեղ է աճում շշմելու բան կլինի եթե իմ տարիքում մի ջահել սիրուն բանաստեղծի հետ կապվեմ վաղն առավոտ առաջին գործս բախտ բացելը լինի տեսնեմ ցանկության թուղթը կբացվի թե չէ կամ էլ ագռավի վալետը սրտի աղջկա հետ ձեռքիս տակ ինչ ընկնի կկարդամ ու կուսուﬓասիրեմ մի քիչ էլ անգիր կանեմ եթե իմանամ թե ինչ է սիրում որպեսզի չմտածի թե բութ եմ եթե էն կարծիքին է որ բոլոր կնանիք մի սանրի կտավ են ես էլ էն մյուս մասը կսովորեցնեմ նրան էնպես կանեմ որ զգա համարյա ուշաթափվի իմ տակ հետո կսկսի հրապարակավ իմ մասին գրել սիրուհիս տիրուհիս հա բայց էն մյուսի հետ ես ոնց վարվեմ
Թարգմանչի կարծիքով, բառակազմի ձեւավորման խնդիրը պետք է դիտարկել մշակութային համատեքստում:
«Փողոցային բառեր ասելն էլ է սխալ, անգլերենում այդ բառերին անվանում են four letters words, չորս տառանի բառեր, որոնք կան աշխարհի բոլոր բառարաններում: Մեզ մոտ չկան, քանի որ Խորհրդային միության տարիներին արգելված է եղել: Կարծում եմ, եթե ժողովուրդը դրանք կիրառում է, ապա բառարանում պետք է իրենց տեղն ունենան: Լեզուն պետք է կենդանի եւ շնչող լինի: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ կա մշակույթների տարբերության խնդիր. բառն այլ լեզվով իրենց մշակույթի մեջ է, մերը բառը` մեր: Սակայն մեզ մոտ բառերի վրա դրված տաբուներն ավելի շատ են, քան այլ լեզուներում: Օրինակ, ռուսերենում մայր հայհոյելն իմաստազրկված է, խոսակցական լեզվում կիրառվում է եւ չի ընկալվում որպես խորը վիրավորանք: Ժամանակ է պետք, որ մեզ մոտ էլ այդ բառերը արժեզրկվեն»,- ասում է Սամվել Մկրտչյանը:
Թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էլ Մեդիամաքս-ի հետ զրույցում ասում է, որ «Խեցգետնի արեւադարձը» թարգմանելիս դժվարացել է սեռական բնույթի համապատասխան բառեր գտնել:
«Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արեւմուտքի լեզուները ազատականացան, եւ անցենզուր բառապաշարի զգալի մասը սկսեց գործածվել արվեստի մեջ, ինչը մեզ մոտ տեղի չունեցավ: Այսինքն` բառապաշարի մի զգալի շերտ, որը համարվում էր անպատշաճ, աստիճանաբար օրինականացվեց, ինչպես անգլերեն հայտնի fuck, ass բառերը, որոնք հիմա ցանկացած ֆիլմում հազար անգամ հնչում են, բայց չեն ընկալվում որպես հայհոյական խոսքեր:
Լուսանկարը` Զ.Բոյաջյանի անձնական արխիվից
Հիմա, երբ մենք, կարծես թե, ազատ ենք, չկա գրաքննություն եւ երկաթյա վարագույր, այդ խնդիրը նորից ծագում է. թարգմանելիս հանդիպում ենք բարդ խնդիրների: Մեր ավանդույթները, տաբուները, «կեղծ բարեպաշտությունը» սկսում են խանգարել, իսկ հասարակական կարծիքը չի նպաստում արգելապատնեշները հաղթահարելուն: Ճիշտ է, վերջին տարիներին երիտասարդ ժամանակակից գրողները փորձում են խուսափել ավանդական ձեւերից, եւ նրանց պայքարի թիրախներից մեկը տաբուները հաղթահարելն է, բայց կցանկանայի, որ դա ինքնանպատակ չլիներ: Միայն գռեհկաբանություն կիրառելը անվեհերության երաշխիք չէ»,-ասում է Զավեն Բոյաջյանը:
Հատված Հենրի Միլերի «Խեցգետնի Արեւադարձը» վեպից, հայերեն թարգմանությունը Զավեն Բոյաջյանի
Գերանիս թողած հետքերն է զգում քո մեջ: Պռունկներդ լայնացրել եմ, ինչքան ծալք կա` հարթուկել: Ինձնից հետո կարող ես ձիերի, ցլերի, ոչխարների, բադերի, սանբեռնարների տակը մտնել: Կարող ես գորտեր, չղջիկներ, մողեսներ խոթել հետանցքդ: Կարող ես արպեջո նվագելով քաքել կամ պորտիդ փանդիռի լարեր քաշել: Քեզ խրելիս, Տանյա, տեղը տեղին եմ խրում: Եթե քաշվում ես հրապարակավ կոխվելուց, առանձին կխրեմ: Մի քանի մազ էլ կպոկեմ քո ծակուլիկից ու կկպցնեմ Բորիսի դնչին: Համփ կանեմ ծլիկդ ու երկու ֆրանկանոց մետաղադրամներ կթքեմ…
Զավեն Բոյաջյանը պատմում է, որ ամենահայտնի ռուս թարգմանիչներից մեկը` Ռիտա Ռայթ-Կովալյովան, Խորհրդային տարիներին Սելինջերի ամենահայտնի գործերից «Տարեկանի արտում անդունդի եզրին»-ը թարգմանելիս դիմել է մեղմասացությունների կամ փոխել է բառերը: «Հիշում եմ, որ խորհրդային տարիներին շատ բարդ էր օգտագործել «սեքս» բառը: Մերիլին Մոնրոյիn չէինք կարող ասել «սեքս խորհրդանիշ», այդ բառը սվիններով էր ընդունվում, հարկավոր էր փոխարինող գտնել, օրինակ` տենչանքի խորհրդանիշ», - նշում է նա:
Նրա խոսքերով, Հենրի Միլլերի վեպի թարգմանությունն իր համար մարտահրավեր է եղել:
«Ուզում եմ, որ մեր հասարակությունը հասկանա, որ կարող են լինել արվեստի լուրջ գործեր այդպիսի բառաշերտով: Դա էլ մարդու կյանքի մի ոլորտ է, որը պետք է արտահայտել, եթե ընդհատակ մղենք, այն կստանա շատ ավելի այլանդակ ձեւեր, խեղված եւ պաթոլոգիական դրսեւորումներ: Ամբողջ աշխարհն անցել է այդ ճանապարհով, իսկ մենք, չնայած որ շատ ուշացել ենք, դեռ շարունակում ենք դիմադրել»,-ասում է թարգմանիչը:
Հատված Հենրի Միլերի «Խեցգետնի Արեւադարձը» վեպից, հայերեն թարգմանությունը Զավեն Բոյաջյանի
Խնդիրն էն է, որ Իրենինը ոչ թե հեշտոց է, այլ` ճամպրուկ: Հաստ նամակներ է ուզում ճամպրուկը խցկելու համար, հսկայական. avec des chգses inգuies. Այ, Իլոնան տեղով ծակ է:
Գիտեմ, որովհետև ցայլքից մի քանի մազ էր ուղարկել մեզ: Իլոնան վայրի էշ է, որ հոտոտելով` հաճույք է գտնում: Ամեն բլրի վրա բոզություն է արել, երբեմն էլ հեռախոսախցերում ու պետքարաններում: Մահճակալ է առել Կարոլ թագավորի համար ու սափրվելու բաժակ` նրա անվանատառերով: Պառկել է Լոնդոնի Թոթնեմ Քորթ փողոցում ու փեշը վեր քաշած` ձեռնահարել իրեն: Մոմեր, կերոններ, դռան բռնակներ էր գործի դնում: Ամբողջ երկրում նրան հարմար չափսի անդամ չկար… Ոչ մի հատ: Տղամարդիկ ոտքով-գլխով մտնում էին նրա մեջ ու գունդուկծիկ դառնում: Նրան աճող-երկարող անդամներ էին պետք, ինքնապայթուցիկ հրթիռներ, զմուռսով ու կրեոզոտով քլքլթացող յուղ: Եթե թողնեիր, պլոր-շլորդ կկտրեր և ընդմիշտ իր ներսում կպահեր: Էս Իլոնան միլիոնից մեկն էր. ծակը` լաբորատոր նմուշ, ու աշխարհում լակմուսյան թուղթ չկար, որով հնար լիներ դրա գույնը որոշել: Փչան էլ էր մեր Իլոնան: Ոչ մի մահճակալ էլ չէր առել իր Կարոլ թագավորի համար: Վիսկիի շիշը գլխին բամփելով էր թագադրել, իսկ լեզուն ստով ու կեղծ խոստումներով էր պտտվում: Խեղճ Կարոլ. կարող էր միայն գունդուկծիկ դառնալ նրա մեջ ու հանգել: Իլոնան շունչ քաշեր թե չէ` դուրս էր պրծնում սատկած կակղամորթի պես:
Զավեն Բոյաջյանն ասում է, որ վեպն արդեն հայերեն ընթերցելիս խորթություն չի զգում, քանի որ այդ բառերն իր համար գոյության իրավունք են ստացել, սակայն անպատրաստ մարդն «ուղղակի ճիչեր կարձակի» ընթերցելիս:
Լուսանկարը` Զ.Բոյաջյանի անձնական արխիվից
«Անգլերենում ասում են fuck, ռուսերենում` трахать, հայերենում` գրողը տանի՞: Իմ կարծիքով ապաշնորհ մարդը միայն կարող է այդպես թարգմանել: Բոլոր ծանոթներիս հարցնում էի fuck բառի հնարավոր թարգմանությունները`ցանկանալով պարզել խոսակցական հնարավոր ի՞նչ տարբերակներ կան: Ես հայհոյախոս չեմ, նույնիսկ ամենածանր իրավիճակում չեմ հայհոյում, եւ հնարավոր է, որ ինչ-որ տարբերակների ծանոթ չլինեի: Բառը պետք է թարգմանել ըստ համատեքստի, ըստ հերոսի, ըստ ֆիլմի, ըստ իրավիճակի: Ի վերջո` յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մենթալիտետի առանձնահատկությունները: Մեզ մոտ նմանատիպ գրականությունն ընդունված չէ: Այս հանգամանքը հաշվի առնելով` հայհոյանքները կարող ենք մեղմել, սակայն ոչ իմաստային խեղումով»,-ասում է նա:
Թարգմանիչը հիշում է, որ դժվարություններ են առաջացել Հանրային հեռուստաընկերության համար «Մալենա» ֆիլմը թարգմանելիս. «Ֆիլմում պատանիներ կան, ովքեր շատ ազատ են արտահայտվում: Կարծում եմ, այդ դժվարությունը բարեհաջող հաղթահարեցի, առանց գռեհկաբանությունների գիրկն ընկնելու: Ի տարբերություն տպագիր խոսքի, հնչող խոսքն ունի մի առանձնահատկություն. վուլգարիզմն այս դեպքում տասնապատիկ ավելի ծանր է հնչում եւ ավելի տհաճ տպավորություն է թողնում: Կարելի է օգտագործել ավելի մեղմ տարբերակներ առանց իմաստն այլափոխելու»:
Նա միաժամանակ նշում է, որ հայերեն լեզուն շատ ճկուն է, հարուստ եւ փակուղիներ չի ճանաչում. «Վաղուց եմ զբաղվում թարգմանությամբ եւ գիտեմ, որ եթե ինչ-որ բան չի հաջողվում թարգմանել կամ վատ է ստացվում, դա լեզվի խնդիրը չէ, այլ իմ: Նկատել եմ, որ հայերենի սահմանափակ հնարավորությունների մասին կարծիքը գերիշխում է այն մարդկանց մոտ, ովքեր խոսում են փողոցային, ժարգոնախառն հայերենով: Սեքսուալ ոլորտի բառերի համար կարելի է ապավինել խոսակցական ձեւերին: Այստեղ կարելի է գտնել բառեր, արտահայտություններ, որոնք շատ գռեհիկ չեն եւ հնչում են: Սակայն, միաժամանակ, այս ուղղությամբ հարկավոր է բառաշինական աշխատանք տանել: Ենթադրում եմ, որ սեքսոլոգիայի բնագավառում չկան շատ տերմինների համարժեքներ»:
«Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի առաջին հրապարակումը կարդացեք այստեղ, երկրորդն` այստեղ:
Վաղը մեր կայքում կարդացեք «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի եզրափակիչ, չորրորդ մասը, որտեղ կներկայացնենք հայ ժամանակակից գրողների տեսակետները:
Մարիամ Մանոյան
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: