Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
«Մատյան Ողբերգության: Տաղեր»
Գրիգոր Նարեկացի
Հրատարակչությունը`Զանգակ
Ծավալը`592 էջ
Չափը`11x15.5 սմ
Կազմը`կոշտ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը`3,500 դրամ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին իր աստվածային հավատը վերածում է խոսքի եւ գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը եւ ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում:
«Իմ անունը հիմա է»
Աննա Արզումանյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը` 80 էջ
Չափը` 13x24
Կազմը` փափուկ
Տպագրությունը` օֆսեթ
Որտեղ գնել` Հայ գիրք գրախանութների ցանց
Նյու Յորք այցելող կինը ըմբոշխնում է քաղաքի յուրահատուկ հմայքը:
Պատահական մի հանդիպում սրճարաններից մեկում արթնացնում է նրա մեջ ցեղասպանության հիշողությունը, որն իր վերաիմաստավորումն է ստանում արգենտինահայ բանաստեղծուհու երեւակայական աշխարհում:
«Գեւորգ Բաշինջաղյան/Հայ արվեստի նշանավոր գործիչներ մատենաշար»
Կազմող`Նվեր Վիրաբյան
Հրատարակչությունը`ՎՄՎ-Պրինտ
Ծավալը`56 էջ
Չափը`70x100
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
Հայ արվեստի նշանավոր գործիչներ մատենաշարը միտում ունի նոր սերունդներին հաղորդակից դարձնել մեր նշանավոր արվեստագետների կյանքին ու գործունեությանը,նրանց ստեղծագործություններին ու կատարումներին:
«Հրաշք լուսացույցը»
Թարգմանիչ` Հռիփսիմե Մադոյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`10 էջ
Տպագրությունը`օֆսեթ
Որտեղ գնել`Հայ գիրք գրախանութներից ցանցից
«Հրաշք լուսացույցը» լուսաձայնային գիրքը նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Շնաձուկ: Կենդանիների օրագրեր»
Սթիվ Փարքըր
Հրատարակչությունը`Զանգակ
Ծավալը`32 էջ
Չափը` 21.5x27.5 սմ
Կազմ` կոշտ
Տպագրությունը`օֆսեթ
Գինը` 2,600 էջ
Որտեղ գնել`Զանգակ գրատանը եւ Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: