Գրքերի տաղավար` Աքրամ Այլիսլի գիրքը` հայերեն, Մհեր Մկրտչյանի մենախոսությունը, Չարենցի 40 պոեմները - Mediamax.am

exclusive
5106 դիտում

Գրքերի տաղավար` Աքրամ Այլիսլի գիրքը` հայերեն, Մհեր Մկրտչյանի մենախոսությունը, Չարենցի 40 պոեմները

Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

«Քարե Երազներ»
«Քարե Երազներ»
«Մհեր Մկրտչյան. Հավերժական մենախոսություն»
«Մհեր Մկրտչյան. Հավերժական մենախոսություն»
«Պատմության հարցեր 2. տարեգիրք»
«Պատմության հարցեր 2. տարեգիրք»
«Չարենց - 40 պոեմ»
«Չարենց - 40 պոեմ»
«Փոքրիկ Արա, ականջ արա»
«Փոքրիկ Արա, ականջ արա»

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների  կողմից:

 

«Քարե Երազներ»

Աքրամ Այլիսլի

Թարգմանությունը ռուսերենից`Լեոնիդ Զիլֆուղարյանի

 

Հրատարակչությունը`Նորք

 

Ծավալը`96

Չափը`60 X 84, 1/16

Կազմը`սուպեր շապիկ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Հեղինակի ծննդավայր Այլիսի`պատմական Ագուլիսի սալահատակ փողոցներով, այգիներով, տասներկու կիսաքանդ կամ իսպառ անհետացած հայկական եկեղեցիներով է ներշնչված «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Ադրբեջանցի հեղինակավոր գրողն իր ձայնն է միացնում վերջին տարիներին Հայաստանում ու Ադրբեջանում բարձրաձայնվող դեռեւս երկչոտ, բայց այլեւս չերկնչող հանդուրժողականության կոչերին:

 

«Մհեր Մկրտչյան. Հավերժական մենախոսություն»

Կազմող`Նունե Մկրտչյան-Տերտերյան

Հրատարակչության պատասխանատու`Իռեն Տերտերյան

 

Հեղինակային հրատարակչությունը

 

Ծավալը`224

Չափը`84 X 108 1/32

Կազմը`կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Մեծ դերասանը իր խառնվածքին հատուկ համ ու հոտով պատմում է մանկության տարիների, դերասանի իր անցած ուղու, արտասահմանյան հյուրախաղերի եւ կինոնկարահանումների մասին, ներկայացնում հետաքրքրաշարժ դրվագներ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի,Վարդան Աճեմյանի, Ազատ Շերենցի  կյանքից:

 

Գրքում զետեղված են Մհեր Մկրտչյանի մատիտանկարները:

 

«Պատմության հարցեր 2. տարեգիրք»

Ալբերտ Ստեփանյան

 

Հրատարակչությունը` Զանգակ

 

Ծավալը`344 էջ

Չափը`14.5x22.5

Կազմը`փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`2000 դրամ

Որտեղ գնել` Զանգակ, Բուկինիստ, Նոյան տապան, Նաիրի գրախանութներում

 

 

Տարեգիրքն ամփոփում է 17 հոդվածներ՝ նվիրված համաշխարհային եւ հայոց պատմության հիմնախնդիրներին: Դրանք դիտարկված են սահմանային տիրույթներում, որտեղ պատմությունը հանդիպում է քաղաքա¬գիտությանն ու ընկերաբանությանը, իմաստասիրությանն ու գաղափարաբանությանը, մշակութաբանությանն ու միջազգային իրավունքին, աշխարհա¬գրությանն ու աշխարհաքաղաքականությանը:

 

«Չարենց - 40 պոեմ»

Խմբագիր եւ կազմող`Սամվել Մկրտչյան

 

Հրատարակչությունը`Հայրապետ

 

Հրատարակչության լեզուն`հայերեն եւ անգլերեն

Ծավալը`304 էջ

Կազմը` կաշվե եւ սուպեր շապիկով

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`կաշվե շապիկով`20.000 դրամ, սուպեր շապիկով`15.000 դրամ

Որտեղ գնել`Եղիշե Չարենցի տուն-թանգարանում (010 53 14 12)

 

 

Գրքում ներառված են բանաստեղծի ինչպես պոեմները, այնպես էլ տարբեր տարիների ընթացքում գրված բանաստեղծություններ: Ժողովածուում ներկայացված է ստեղծագործության ինչպես հայերեն, այնպես էլ` թարգմանված տարբերակը:

 

«Փոքրիկ Արա, ականջ արա»

Սիլվա Կապուտիկյան

 

Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ

 

Ծավալը`72 էջ

Չափը`20,5 x 20,5

Կազմը` փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`1750 դրամ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Սույն հրատարակությունը հերթական մի քայլ է կրկին անդրադառնալու Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությանը եւ նորովի գեղեցիկ պատկերազարդ ձեւավորմամբ երեխաներին ներկայացնել հայ մանկագրության սիրված եւ ընթերցվող կապուտիկյանական էջերը:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին