Մարդիկ, որոնց ամեն օր խնդրում են «մի հատ լավ գիրք» խորհուրդ տալ - Mediamax.am

exclusive
3247 դիտում

Մարդիկ, որոնց ամեն օր խնդրում են «մի հատ լավ գիրք» խորհուրդ տալ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարեգին Ալեքսանյանը
Գարեգին Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Մովսիսյանը
Դիանա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Օհանյանը
Աստղիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Մխիթարյանը
Թամարա Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Սահակյանը
Արա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Կարապետյանցը
Արմենուհի Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանք աշխարհի բոլոր գրքերը չեն կարդացել, բայց ձեզ կարող են խորհուրդ տալ՝ ինչ կարդաք։ Նրանք առաջիններից են, որ իմանում են նոր հրատարակված գրքերի մասին։ Նրանք պետք է ճկուն լինեն՝ գլխի ընկնելու համար, թե ինչ նկատի ունի հաճախորդը, երբ կանաչ կամ կապույտ կազմով գիրք է ուզում, պետք է միշտ պատրաստ լինեն «մի հատ լավ գիրք տվեք» պահանջին ճիշտ առաջարկ ներկայացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանք խորհրդատու-վաճառողներ են՝ աշխատակիցներ, որոնց գրախանութները դժվարությամբ են գտնում։ Խորհրդատուի աշխատանքն ամենամրցունակներից չէ, բայց այն ընտրած մարդիկ ասում են, որ գրքերի հետ աշխատելը մի այլ հաճույք է։

 

«Էպիգրաֆ». «Մենք յուրաքանչյուր հաճախորդի դիտարկում ենք որպես գործընկեր»

 

Գրքասեր ու արվեստասեր լինելն «Էպիգրաֆ» գրախանութում աշխատելու ամենակարեւոր ու չքննարկվող պահանջն է։ Հետո գալիս է մշտապես նոր բան սովորելու ցանկությունը, պատասխանատվությունը։ Այս ու այլ կարեւոր կետեր ճշտվում են օնլայն հարցաթերթիկի ու հարցազրույցի միջոցով։ Իսկ  մարդկային հատկանիշները, որ գրքասեր լինելու չափ կարեւոր են, փորձաշրջանն է ստուգում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք փնտրում ենք ոչ թե հսկիչ-վաճառող, այլ՝ խորհրդատու-վաճառող, որը պիտի կարողանա խորհուրդ տալ ու վաճառել։ Դրա համար անհրաժեշտ է, որ նա կարողանա շփվել մարդկանց հետ, ու դա լինի ոչ թե ռոբոտային, այլ հնարավորինս ընկերային շփում։ Ոչ թե մի բան տա, հաճախորդին ճանապարհի, այլ իսկապես փորձի հասկանալ նրան։ Եթե, օրինակ, գիրքը վնասված է, ոչ թե թաքցնի, այլ զգուշացնի, առաջարկի զեղչ կամ պահեստից նորը բերի։ Մենք յուրաքանչյուր հաճախորդի դիտարկում ենք որպես գործընկեր»,- ասում է «Էպիգրաֆ» գրախանութի համակարգող մենեջեր Գարեգին Ալեքսանյանը։

Գարեգին Ալեքսանյանը Գարեգին Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էպիգրաֆ»-ում աշխատելու համար տարիքային սահմանափակում չկա, բայց խորհրդատուների միջին տարիքը քսանն է։ Գարեգինն ասում է՝ որպես կանոն իրենց մոտ աշխատանքի են անցնում սպասարկման ոլորտում փորձ չունեցող մարդիկ։ Ի տարբերություն այլ գործատուների՝ իրենք սա առավելություն են համարում, որովհետեւ հաճախ ուրիշ աշխատավայրից բերված վատ փորձառությունը խանգարում է ներթիմային հարաբերություններին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրախանութը խորհրդատու-վաճառողների հետ կիսվում է իր մշակած սպասարկման գաղտնիքներով։ Օրինակ՝ հաճախորդին միշտ տեսադաշտում պահել, բայց ոչ թե հսկելու, այլ կարիքի դեպքում օգնության հասնելու համար, լինել հարգալից՝ տատիկին աթոռ առաջարկել, մինչ թոռնիկը գիրք է փնտրում, կամ զբաղեցնել փոքրիկին, որ ծնողը հանգիստ ընտրություն կատարի, լսելու ունակություն ու հումորի զգացողություն ունենալ, չհուսահատվել, երբ հաճախորդը երկար փնտրելուց հետո ոչինչ չի գնում, աշխատանքից միշտ հաճույք ստանալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հարկավոր է լավ իմանալ տեսականին ու կիրառության ձեւերը. եթե մեկը ջրաներկ է ուզում, պետք է ջրաներկի թուղթ առաջարկել, կամ մեկը Նժդեհի գրքերից է գնում, առաջակել Հայկ Ասատրյան, որը Նժդեհի ժամանակակիցն ու գաղափարակիցն է։ Խորհրդատուն միշտ պետք է մի բան ավելի առաջարկի, բայց փոխկապակցված ու կարեւոր։ Զուգահեռ ունենա «պլան B», «պլան C», որ  եթե հաճախորդը դա չհավանի, այլ բան առաջարկի։ Ամենատարածված սխալը, երբ խորհրդատուն իր ամենասիրած գրքերից է խորհուրդ տալիս, ոգեւորված խոսում է ու չի զգում, որ հաճախորդին բացարձակապես չի հետաքրքրում։ Կարեւոր է նրբանկատ լինել, եթե մեկը «not plastic» գրությամբ կտորից պայուսակով է եկել, չառաջարկել՝ տոպրակի մեջ դնե՞մ»,-ասում է Գարեգինը։

 

Իրենց փնտրած խորհրդատու-վաճառողներին հեշտ չեն գտնում. 50 հայտից, օրինակ, հարցազրույցի հրավիրում են 10-ին, փորձաշրջանի փուլին հասնում են 1-2-ը։

 

«Պատահում է՝ կազմի գույնով են գիրք ընտրում»

 

Ես Դիանա Մովսիսյանն եմ։ Մասնագիտությամբ խորեոգրաֆ, ռեժիսոր եմ։ Մոտ 2 տարի առաջ փնտրում էի աշխատանք, որն առաջին հայացքից կապ չի ունենա իմ մասնագիտության հետ։ Առաջինը մտքիս եկավ գրախանութը, որտեղ, իսկապես, հաճույքով կաշխատեմ։ Սա իմ առաջին փորձն էր այս ոլորտում։

 

«Էպիգրաֆ»-ում աշխատելու առաջին գայթակղությունը գրքերն էին, հետո՝ նաեւ նկարչական պարագաները, որովհետեւ մեզ մոտ տեսականին շատ տարբեր է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստի եւ գրականության ոլորտում բազային գիտելիքներ շատ կարեւոր են, բայց միայն դրանով չես կարող բավարարվել։ Սա ամենօրյա սովորելու, ուսումնասիրելու պրոցես է։ Անհնար է ամբողջ ներկայացված գրքերը կարդալ, բայց երբ նոր գիրք ենք ստանում, կարեւոր է հասկանալ՝ ինչ ուղղության է եւ նույն թեմայի շուրջ այլ ինչ գրքեր ունենք։ Դա շատ է օգնում։ Պատահում է՝ էնպիսի հեղինակ են ուզում, որի գրքերը չենք ունեցել ու ծանոթ չենք, բայց դա ողբերգություն չէ։ Մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր՝ առիթ նորը բացահայտելու, ուսումնասիրելու։

 

Երբեմն շատ դժվար է լինում սեփական նախասիրություններն անտեսել։ Բայց էստեղ շատ օգնում է դիմացինի ճաշակը, պահանջը հարգելու ունակությունը, փորձում ենք այդ երեւույթին օբյեկտիվ մոտենալ։

Դիանա Մովսիսյանը Դիանա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինում է՝ հաճախորդը գալիս, ասում է՝ ընկերոջս համար գիրք եմ փնտրում, բայց չի էլ պատկերացնում, թե ինչպիսի գիրք։ Այդ ժամանակ մենք ենք հարցեր տալիս՝ ընկերն ինչ տարիքի, ինչ սեռի է, ինչ մասնագիտություն, նախասիրություններ ունի։ Այդ հարցերը մեզ շատ են օգնում կողմնորոշվել։ Պատահում է՝ կազմի գույնով են գիրք ընտրում։ Շարք ունենք՝ նույն հրատարակչության տարբեր թեմաներով ու տարբեր գույնի կազմերով գրքեր են։ Հաճախորդը սկզբում մի գույնի կազմը հավանեց, հետո մյուսը, էդպես, մինչեւ կողմնորոշվեց ու ընտրեց իրեն հոգեհարազատ գույնը։

 

«Զանգակ». «Լավ խորհրդատու-վաճառող դժվարությամբ ու երկար փնտրելով ենք գտնում»

 

«Զանգակ» գրատների ցանցում խորհրդատու-վաճառողի հաստիքի համար դիմելիս՝ առաջին հերթին հարցնում են՝ գրքասե՞ր եք, սիրո՞ւմ եք կարդալ։ Հետո նոր հետաքրքրվում են աշխատանքային փորձով ու սպասարկման ոլորտի հմտություններով։

 

«Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյան ասում է՝ ամեն լավ վաճառող չէ, որ կարող է նաեւ գրքի լավ խորհրդատու լինել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագիտությունն ու տարիքը եւս կարեւոր չեն, բայց դիմողները հիմնականում ուսանողներ են՝ ապագա բժիշկ, բանասեր. մարդիկ, ովքեր ըստ Աստղիկի, ռոմանտիկ աշխարհայացք ունեն։

 

Նոր ընդունված խորհրդատու-վաճառողների համար մի քանի շաբաթ տեւողությամբ դասընթաց ունեն՝ ծանոթացում աշխատանքի տեխնիկական հատվածին եւ գրքերի տեսականուն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին ծանոթությունը նոր գրքերի հետ անոտացիաների միջոցով է լինում, երկրորդը՝ ընդհանուր ուսումնասիրությամբ. եթե թարգմանված գրականություն է, ապա դրա մասին բազմապիսի ինֆորմացիա կարելի է գտնել։ Հաջորդ քայլը, երբ  աշխատակիցներից մեկը կարդում է նոր գիրքը, պատմում է մյուսներին, սկսում են խոսել, քննարկել, ու էդպես տարածվում է։

 

Բացի այդ, աշխատում ենք մեր գործընկեր հրատարակիչների հետ, եւ պարբերաբար հենց նրանք վարպետության դասեր, վերապատրաստման դասընթացներ են անցկացնում։ Օրինակ՝ գրքի հրատարակիչները, խմբագիրները, հեղինակները գալիս ու մեր աշխատակիցներին ներկայացնում են նոր գրքերը, ինտելեկտուալ խաղեր արտադրողները՝ իրենց խաղերը։ Այս կապը շատ կարեւոր է վերապատրաստվելու եւ լավ մասնագետներ դառնալու համար»,-ասում է Աստղիկը։

Աստղիկ Օհանյանը Աստղիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ոլորտին բնորոշ խնդիրներին նաեւ «Զանգակ»-ն է բախվում։ Լավ խորհրդատու-վաճառող դժվարությամբ ու երկար փնտրելով են գտնում։

 

««Մի հատ լավ գիրք տվեք» արտահայտությունն ամեն օր ենք լսում»

 

Ես Թամարա Մխիթարյանն եմ։ Քաղաքագիտության երկրորդ կուրսը չավարտած՝ դուրս եկա, որովհետեւ հասկացա, որ իմը չէ։ Հիմա պատրաստվում եմ կոնսերվատորիա ընդունվել։

 

«Զանգակ»-ում հայտնվեցի 2021-ի գարնանը՝ շատ պատահական։ Հատուկ նպատակ չունեի էստեղ աշխատելու, ուղղակի այդ պահին աշխատանք էի փնտրում, բայց այնպիսի աշխատանք, որը կհավանեի։ Էդպես, հաճելին օգտակարի հետ համընկավ։ 19 տարեկան, կրթություն չունեցող մարդու համար ավելի լավ տարբերակ չէր կարող լինել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեմ կարող համեստություն անել ու ասել, որ կարող ես ոչինչ չիմանալ ու գիրք խորհուրդ տալ։ Առնվազն պետք է ծանոթ լինես բեսթսելերներին, իմանաս այն «911»-ային գրքերը, որ անկախ ամեն ինչից միշտ կարելի է խորհուրդ տալ։ Պետք է իմանալ թրենդային գրքերը, հաճախորդների եւ ոչ թե հեղինակների կամ հրատարակիչների կողմից սահմանված բեսթսելերները, այն, ինչ մարդիկ հաճախ են հարցնում, որովհետեւ շատ անգամ մի ճնշող մեծամասնություն նպատակաուղղված գալիս է որեւէ գրքի հետեւից, որովհետեւ դա լավ գովազդված է կամ հեղինակը որեւէ գործով արդեն սիրված է, ու մարդիկ նրա մնացած գրքերը ուղղակի վերցնում են՝ առանց նայելու՝ լավն է, թե՝ չէ։

Թամարա Մխիթարյանը Թամարա Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հաճախորդը չգիտի՝ ինչ է ուզում, ես միշտ հարցնում եմ իր կարդացած վերջին գիրքը: Ըստ դրա՝ երկու տարբերակ է առաջանում. կամ դրան լրիվ հակադիր մի բան, կամ նույն ժանրի, նման մի գիրք։ Ու դա միշտ աշխատում է։

 

Երեխաների դեպքում գրքի տեսքն է ամենակարեւորը։ Եթե չհավանեցին, ինչքան էլ բովանդակությունը լավը լինի, չեն ուզենա բացել, կարդալ։ Մի օր մի բալիկ եկավ, մաման ասաց՝ գնա, տես ինչ ես ուզում, որը կհավանես, բեր։ Գնաց, «Հարրի Փոթեր»-ը բերեց։ Ես ուրախացել եմ, աչքերս փայլում են, մաման ասում է՝ բայց դու 6 տարեկան ես, քեզ համար մի քիչ դժվար կլինի։ Ես ասում եմ՝ չէ, եթե կարդալ գիտի, լրիվ օք է։ Պայմանավորվեցինք, որ կարդա, գա, պատմի՝ հավանե՞ց, թե չէ՞։ Մի ամիս հետո եկավ, ասաց՝ հավանել եմ, եկել եմ երկրորդ հատորը վերցնեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի հատ լավ գիրք տվեք» արտահայտությունն ամեն օր ենք լսում։ Ու չգիտես՝ ինչ պատասխանես։ Ասում եմ՝ նայեք ինչքան լավ գիրք կա, գոնե մի բան էլ ասեք, որ մեզ հեշտ լինի խորհուրդ տալ։ Բայց իրենք մտածում են, որ լավ գիրքն էնքան քիչ է, մենք էլ բոլոր լավ գրքերը գիտենք ու պատրաստ ենք ամենալավ գիրքն իրենց առաջարկել։

 

«Բուկինիստ». «Մեզնից շատ բան է կախված, հիմքը մենք ենք դնում»

 

«Բուկինիստ» գրախանութների ցանցում խորհրդատու-վաճառող ընտրելու մշակույթը վերջին տարիներին փոխվել է։ Եթե նախկինում բարձրագույն կրթություն ունեցող, պատրաստված կադրեր էին դիմում աշխատանքի համար, հիմա նրանք ՏՏ եւ այլ «գրավիչ» ոլորտներն են նախընտրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի քանի տարի առաջ համալսարանն ավարտած եւ կրթական ինչ-որ բազա ունեցող մարդիկ էին դիմում, հիմա մեծամասնությունն ուսանողներն են, որոնց հետո աշխատանքը յուրօրինակ բնույթ է կրում։ Փորձում ենք նրանց աճելու եւ զարգանալու հարթակ տալ, բայց նաեւ հասկանում ենք, որ ուսանողներին շահագրգռելու, պահելու համար շատ այլ բաներ են պետք»,- ասում է «Բուկինիստ»-ի մարդկային ռեսուրսների կառավարիչ ու թրեյնինգավար Արա Սահակյանը։

 

Խորհրդատու-վաճառող աշխատել ցանկացողները մեկ ամիս վարձատրվող փորձաշրջան են անցնում։ Այդ ընթացքում սովորում են դրամարկղի հետ աշխատել, ծանոթանում սպասարկման նրբություններին, էթիկայի կանոններին։ Ոչ պակաս կարեւոր են մարդկային փոխհարաբերությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դիպլոմի առկայությունը պարտադիր չէ, պետք է հնարավորություն տալ մարդկանց իրենց դրական կողմերը դրսեւորելու։ Լեզուների իմացությունը, գոնե Ա1 մակարդակի, ցանկալի է, թեեւ թրեյնինգների ընթացքում նաեւ դա ենք փորձում զարգացնել։ Եթե մարդը գրքասեր չէ, միանշանակ, սա իր տեղը չէ։ Ունենք հաճախորդների մի խումբ, որ առաջին անգամ է ոտք դնում գրախանութ։ Ու էստեղ նրա հետ շփումը, ճիշտ գիրք խորհուրդ տալը շատ կարեւոր է, որպեսզի գրքի հանդեպ սեր արթնացնենք։ Մեզնից շատ բան է կախված, հիմքը մենք ենք դնում։ Դրա համար շատ կարեւոր է հասկանալ հաճախորդի պահանջները, իմանալ՝ ինչ նոր, թրենդային գրքեր են հրատարակվել, որոնք հայերեն դեռ չենք թարգմանվել, հայ ժամանակակից գրողներին իմանալ»,-ասում է Արա Սահակյանը։

Արա Սահակյանը Արա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորհրդատու-գրավաճառը նաեւ շատ ճկուն պետք է լինի, որ հասկանա՝ ինչ նկատի ունի հաճախորդը, երբ «կանաչ» կամ «կապույտ» գիրք է ուզում, կամ գլխի ընկնի, որ  «կլոր քարտեզը» գլոբուսն է։

 

«Ինչ հաճելի է, որ դուք պատասխանում եք իմ հարցերին, ինչ հաճելի է, որ ինձ հետ խոսող կա»

 

Ես Արմենուհի Կարապետյանցն եմ։ Մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ, բայց հիմա որպես դերասանուհի աշխատում եմ Պատանի հանդիսատեսի եւ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոններում։

 

2022-ի սեպտեմբերի 24-ին հստակ որոշեցի, որ պետք է աշխատեմ «Բուկինիստ»-ում։ Սեպտեմբերի 25-ին ուղարկեցի ինքնակենսագրականս, կանչեցին հարցազրույցի, հաջորդ օրը սկսվեց իմ պրակտիկայի շրջանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպասարկման ոլորտում աշխատելու մասին երբեք չեմ մտածել։ Ինձ գրախանութ բերեց առաջին հերթին գրքերի հանդեպ սերը, եւ երկրորդը, որ ավելի մեծ է՝ սերը մարդկանց հանդեպ՝ ծանոթ-անծանոթ, որոնց ամեն օր հանդիպում ենք։ Այստեղ ձեռք եմ բերել ընկերներ, հաճախորդներ ունենք, որ ամեն օր գալիս են։ Տեսեք, էնտեղ նստած պապիկը մեր մշտական հաճախորդն է, գալիս, մեզ կոնֆետներ է բերում։ Հաճելի շփում ենք ունենում, եւ, իհարկե, իրենցից շատ բան ենք սովորում։

 

Ինձ շատ օգնում է այն հիմքը, որ դրել են դասախոսներս՝ լավ գրականություն խորհուրդ տալով։ Էստեղ էլ ծանոթանում եմ շատ գրքերի, հեղինակների, որոնց մասին նախկինում չեմ իմացել։ Տանը, կամ այլ տեղ աշխատելիս՝ ես չէի կարող իմանալ, որ նոր գիրք է հրատարակվել, իսկ էստեղ այն երջանիկ մարդկանցից եմ, որ առաջինն է գիրքը վերցնում ձեռքը, ուսումնասիրում, իր իմացածը փոխանցում հաճախորդին։

Արմենուհի Կարապետյանցը Արմենուհի Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անհրաժեշտ է իմանալ գրքի գոնե հակիրճ նկարագրությանը։ Պատահում է՝ հաճախորդը մոտենում, ասում է՝ ես կարդացել եմ էսպիսի մի գիրք, սյուժեն ինձ շատ հետաքրքրել է, կարո՞ղ եք նման մի գիրք խորհուրդ տալ։ Ամեն օր մի նոր հեղինակ, մի նոր գիրք ես բացահայտում։ Իհարեկ լինում են դեպքեր, երբ գիրք են ընտրում էջերի քանակով՝ կտա՞ք գիրք 200 էջի սահմանում։ Հարցնում եմ՝ կասե՞ք ժանրը։ Ասում է՝ դա կարեւոր չէ, 200 էջի սահմանում գիրք տվեք ։

 

Եթե հաճախորդը կարդում է նույն գրականությունը, ինչ՝ ես, կես բառից հասկանում ենք իրար։ Բայց ես սիրում եմ տարբեր թեմաներ քննարկելով՝ բացահայտել ե՛ւ ինձ, ե՛ւ դիմացինիս։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի հաճախորդ ունենք, որը գրեթե ամեն օր ժամը 12-ին գալիս է։ Շատ հետաքրքիր մարդ է, շատ հարցեր ունի էս կյանքում ու էդ բոլոր հարցերը տալիս է մեզ։ Կարող է շատ պատահական վերցնի մի գիրք ու ասի՝ կպատմե՞ս ինձ այս գրքի մասին, կվերլուծե՞ս։ Մի օր ես երկար խոսում-խոսում եմ, ու հանկարծ հնչում է երաժշտություն, ու էս պապիկը սկսում է ձեռքերը շարժել, ասում է՝ զգա երաժշտությունը։ Անցնում է մի քանի րոպե, պտտվում, ասում է՝ ինչ հաճելի է, որ դուք պատասխանում եք իմ հարցերին, ինչ հաճելի է, որ ինձ հետ խոսող կա։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին