Ռիչարդ Պենյան կարդում է Գալուստ Գալստյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23371 դիտում

Ռիչարդ Պենյան կարդում է Գալուստ Գալստյանի վկայությունը


Ռիչարդ Պենյան
Ռիչարդ Պենյան

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Ռիչարդ Պենյան Նյու-Յորքի կինոփառատոնի նախկին ծրագրային տնօրենն է, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցի պրոֆեսորը:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գալուստ Գալստյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Արաբկիր քաղաքի հայ բնակչության տեղահանությունը ու կոտորածը վերապրած Գալուստ Գալստյանի վկայությունը

 

1917, հունիսի 21

Բաբերդ, Որբերի դպրոց

 

Այդ օրը մենք շուրջ երեք ժամ քայլեցինք եւ հասանք անապատային լեռան ստորոտին: Այնտեղ ոչ հաց կար, ոչ` ջուր: Իրականում ջուր կար, սակայն ժանդարմները այն չէին տալիս մեզ: Նրանք իրենց ծարավը հագեցնելուց հետո մեզանից փող պահանջեցին, որպեսզի թույլ տան մենք էլ խմենք:

 

Այդ սարսափելի գիշերը նույնպես անցավ: Տեղահանության վերջին`11-րդ օրվա առավոտն էր: Մենք սկսեցինք բարձրանալ այդ ճանապարհով, մագլցեցինք բլուրը, այնուհետեւ` հսկա լեռը եւ հասանք մի հովտի:

 

Լեռների ստորոտում գյուղեր ու կանաչ պարտեզներ էին, որտեղ հազարավոր մարդիկ մրջյունների պես խռնվել էին: Մեզ տարան նրանց մոտ:

 

Մենք անցանք գյուղերն ու կիրճերը: Բավականին վաղ էր ու 11 օր անտանելի կյանքից հետո քարավանը վերջին անգամ կանգ առավ այն գյուղերում, որոնք մենք հեռվից տեսնում էինք: Սաստիկ շոգ էր, մեր մարմինները ողողված էին քրտինքով ու արյամբ, փոշու պատճառով մեր դեմքերը տձեւ էին դարձել: Կարծես գերեզմաններից ելած արարածներ լինեինք: 

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Գալուստ Գալստյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին