Ռուսաստանից կամ վախենում են, կամ` զզվում - Mediamax.am

Ռուսաստանից կամ վախենում են, կամ` զզվում
12631 դիտում

Ռուսաստանից կամ վախենում են, կամ` զզվում


Հիշում եմ 1991 թվականի ամռան Time ամսագրի շապիկը: Դրա վրա պատկերված էր մի երիտասարդ ռուսական եռագույնով, որը քայլում էր տարբեր տարիքի եւ սոցիալական վիճակի ոգեշնչված ու գեղեցիկ մարդկանց շարքի առաջամասում: «Ռուսաստանը վերածնվում է» - այդպիսինն էր համարի գլխավոր նյութի վերնագիրը: Ռուսաստանն այն տարիներին մոդայիկ եւ ոգեշնչող թեմա էր: Ամերիկացիները եւ եվրոպացիները կարեկցում էին մեզ` կոմունիզմի ճաղերից ազատվողներիս:

Գրեթե 20 տարիներ անց մենք ժամանեցինք հայտնիության նոր հանգրվան, որտեղ, եթե հավատանք ВВС-ի հարցմանը, գտնվում ենք Պակիստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի շրջապատում: Չինաստանում մեզ սիրում են` ավելի շատ որպես կրտսեր եղբայրներ եւ հումքի մատակարարներ: Իսկ ամենաշատը Ռուսաստանը սիրում են Գանայում: Կասկածում եմ, քանի որ մենք իրարից չափազանց հեռու ենք: Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ աֆրիկական երկրին: Հետաքրքիր կլիներ իմանալ:

Իսկ եթե առանց հեգնանքի, ապա ВВС-ի համար արված հարցման արդյունքները դատավճիռ է վերջին տասնամյակում ռուսական ներքին եւ արտաքին քաղաքականության համար: 

Մեր երկիրը գրեթե համախոհ չունի` մեզանից կամ վախենում են, կամ` զզվում: 

Այլ երկրների բնակիչներին քիչ թե շատ հայտնի է, որ Ռուսաստանը ղեկավարում է նախագահ Պուտինը: Մեծ Բրիտանիայում գիտեն Ռոման Աբրամովիչին, քանի որ նա Չելսի ակումբի սեփականատերն է: Կարծում եմ, արտասահմանցիներին նաեւ հայտնի է այն, որ Աբրամովիչը միակ մեծահարուստ մարդը չէ Ռուսաստանից: Սակայն վերջին տարիների միակ մշակութային երեւույթը, որի մասին քիչ թե շատ գիտեն արտասահմանում` Գերգիեւի Մարիինյան թատրոնն է: Կարծում եմ, վերջ:

Ըստ հարցման, աշխարհում ամենասիրված երկիրը Գերմանիան է: Ի՞նչ գիտեք Գերմանիայի մասին, բացի կանցլեր Անգելա Մերկելի անունից: Ճիշտ է` Mercedes եւ Մյունխենի «Բավարիան», Lufthansa-ն եւ գարեջրի փառատոնները, հարուստ ավանդույթներով համալսարանները եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը ... Ընդ որում, վստահ եմ, որ այդ անունները եւ միջոցառումները ծանոթ են նրանց, ովքեր երբեւէ չեն եղել Գերմանիայում:

«Նախ, ВВС-ն բրիտանական հետախուզության մասնաճյուղ է, այդ իսկ պատճառով հարցման արդյունքը չեր կարող հակառուսական չլինել: Երկրորդը, աշխարհում Ամերիկան էլ առանձնապես չեն սիրում: Եվ երրորդ, մենք ընդհանրապես թքած ունենք նրանց վրա, ովքեր մեզ չեն սիրում»: Պատրաստ եմ գրազ գալ, որ հենց այսպես կպատասխանեն Բրիտանական հեռարձակող կորպորացիային Կրեմլի հաստիքային  քարոզիչները հաստիքային պետական հեռուստաընկերությունների էկրաններից: Եվ կավելացնեն Եվրատեսիլում ձայների հակառուսական գողության մասին: Եթե միշտ խղճանք ինքներս մեզ եւ շուրջը միայն թշնամիների տեսնեք, ապա ոչ մի այլ բանի համար ուժ չի մնա: Այն երկիրը, որի արտաքին գործերի նախարարը լրջորեն զբաղվում է փոփ-աստղիկների երրորդ կարգի փառատոնով, երբեք Mercedes չեն արտադրի:

Կոնստանտին Էգերտը «Կոմերսանտ FM»-ի գլխավոր խմբագիրն է:

Տվյալ սյունակը գրված է «Կոմերսանտ FM»-ի համար եւ վերահրապարակվում է հեղինակի թույլտվությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին