Վրացիներն արդեն ժողովուրդ են, այլ ոչ թե բնակչություն - Mediamax.am

Վրացիներն արդեն ժողովուրդ են, այլ ոչ թե բնակչություն
10245 դիտում

Վրացիներն արդեն ժողովուրդ են, այլ ոչ թե բնակչություն


Ես անընդհատ համեմատում եմ Վրաստանի ընտրությունները Ռուսաստանի ընտրությունների հետ: 60 հազար դիտորդ 3,5 միլիոն ընտրողների համար: Խախտումների մասին հաղորդագրությունները տասնյակներով են հաշվարկվում` վատագույն դեպքում: “Վարչական միջոցի” օգտագործման բնորոշ օրինակը մոտավորապես այսպիսի տեսք ունի. "Եկավ նախարարը, խոստացավ վերանորոգել դպրոցը": Իսկ ձեզ Դումայի ընտրություններին Ռոստովի հայտնի “146 տոկոսից” հետո արդեն ծիծաղելի է, այդպես չէ՞:

Նախագահ Սահակաշվիլիի “Միասնական ազգային շարժում” կուսակցությունն, իհարկե, հրեշտակներից չէ բաղկացած: Սակայն ամբողջովին անարդար խաղալ այն չի կարող: Պետք է պահպանել համբավը` թե սեփական քաղաքացիների, եւ թե արեւմտյան գործընկերների համար, որպեսզի նրանք շարունակեն իրենց ձեռքը մեկնել: Անգամ եթե “Միասնական ազգային շարժումը” խորհրդարան ձեւավորի, իսկ ինքը` Միխայիլ Նիկոլոզովիչը՝ հաջորդ տարի ստանձնի վարչապետի պաշտոնը, “Վրացական երազանք” ընդդիմադիր դաշինքը կարեւոր բարոյական հաղթանակ տարավ: Դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին դեռեւս հետ է մնում Սահակաշվիլիից քաղաքականության մեջ խարիզմային եւ փորձառության վերաբերող հարցերում: Սակայն նա կայացել է որպես առաջնորդ:  

Ամենակարեւորն ահա թե որն է. սա երկու կուսակցությունների` Սահակաշվիլիի եւ Իվանիշվիլիի պայքարն էր, որն իսկապես իրական էր, անկեղծ եւ կատաղի: Վրացիները համաձայն չեն վճարել ոչ կայունության եւ կանխատեսելիության, եւ ոչ էլ ռուսաստանյան ոճում քաղաքական գործընթացի իմիտացիայի բարեփոխումների համար: Նրանք ցանկանում են մասնակցել դրանց եւ որոշել արդյունքները: Նրանք արդեն ժողովուրդ են, այլ ոչ թե բնակչություն: 

Ընտրությունները հերթական տխուր լուրը բերեցին Կրեմլի համար: Սահակաշվիլիի ակնարկները, որ ընդդիմության միլիարդատեր թեկնածուի ետեւում Մոսկվան է կանգնած, ընտրազանգվածի մի մասի վրա գուցե եւ ազդեցին: Սակայն քարոզարշավի հիմնական թեման Ռուսաստանը չէր: Ոչ այն պատճառով, որ Վրաստանում հանկարծ սիրեցին Վլադիմիր Պուտինին եւ նրա քաղաքականությունը:

Ուղղակի վրացիները իրենց միամիտ մարդ չեն համարում, որոնց կարելի է “նաղդել” Մոսկվայի թեկնածուին հնարամիտ մանիպուլյացիաների եւ կաշառակերության միջոցով: 

Թե Սահակաշվիլին, եւ թե Իվանիշվիլին միաձայն պնդում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը որպես ռազմավարական նպատակ: Երկուսն էլ գիտեն, որ չորս տարի առաջ կորցրած տարածքներն էլ չես վերադարձնի: Այդ մասին ուղիղ ասել դեռեւս չի կարելի, սակայն արդեն կարելի է քողարկվել ծեծված արտահայտությամբ. “Դա ժամանակ կպահանջի եւ հեշտ չի լինի”: 

Փախստականներին նվաստացնելու եւ նրանց կյանքը փչացնելու գնով Ռուսաստանի համար 2008 թվականի հաղթանակած պատերազմը ազատել է վրացիներին Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ռեւանշի պատրանքներից եւ իրենց սեփական կյանքի դասավորությամբ զբաղվելու հնարավորություն ընձեռել:   

Մեր հարեւանները, կարծես, հավեսի են ընկել: Ինչ էլ լինի հետագայում, հոկտեմբերի 1-ին ավարտվեց հետխորհրդային Վրաստանի պատմությունը: Եվ սկսվեց Վրաստանի նոր պատմությունը: Առանց որեւէ վերապահումների եւ մակդիրների:

Կոնստանտին Էգերտը «Կոմերսանտ FM»-ի մեկնաբանն է:

Տվյալ սյունակը գրված է «Կոմերսանտ FM»-ի համար եւ վերահրապարակվում է հեղինակի թույլտվությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին