Արագ արձագանքում
Եգիպտական խռովությունների առաջին իսկ օրերին թուրքական կառավարությունը առաջիններից մեկն էր, որն արտահատեց իր հակվածությունը արագ արձագանքի վերաբերյալ եւ աներկբա կոչ արեց օժանդակել Եգիպտոսի ժողովրդավարական ուժերին: Վարչապետն անձամբ էր կանգնած այս դիրքորոշման հետեւում: Անգամ Վաշինգտոնում, որտեղ ճգնաժամն ի սկզբանե ընդունվեց լրջորեն,արձագանքը շատ զգուշավոր էր, նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ էր նախագահի հակվածությունը ընդդիմությանը օժանդակելու հարցում:
Ի՞նչ է նշանակում թուրքական քաղաքականության մեջ այսչափ ընդգծված ժողովրդավարական վերափոխման գիծը: Առաջնահերթ մեկնաբանությունն այն է, որ թուրքերը պարզապես առավել դյուրին համարեցին գտնվել պատմության ճիշտ կողմում: Արեւմտյան բազմաթիվ վերլուծաբաններ ի սկզբանե կանխատեսեցին, որ Մուբարաքի վարչակազմը դժվար թե կարողանա պահել իշխանությունը: Բայց այն դեպքում, եթե հին վարչակարգը կարողանար պահել իշխանությունը,Եվրոպան եւ հատկապես ԱՄՆ-ը ստիպված կլինեին գործ ունենալ ավելի զինված եւ կատաղած վարչակարգի հետ: Միացյալ Նահանգները խորապես ներգրավված են Միջին Արեւելքում խաղաղության հաստատման, Իսրայելի անվտանգության եւ Գազայի հատվածում կայունության հաստատման գործընթացներում: Իսկ Եվրոպան իր հերթին անմիջականորեն ենթարկվում է անվտանգության եւ առեւտրային կորուստներ ունենալու ռիսկերին` Եգիպտոսում տեղի ունեցող խժդժությունների հետեւանքով: Եգիպտոսի արեւմտյան գործընկերները գիտակցաբար փորձում էին կանխել հնարավոր կորուստները եւ սպասել հետագա զարգացումներին:
Թուրքերը, եվրոպացիների եւ ԱՄՆ-ի համեմատ, ունեն գործողությունների ազատության առավել լայն շրջանակ: Չնայած աճող տնտեսական կապերին` Անկարան այնքան էլ կախված չէր Մուբարաքի վարչակազմի կայունությունից: Վարչապետ Էրդողանը եգիպտական հասարակության կողմից վայելում է զգալի հեղինակություն այն բանից հետո, երբ հանդես եկավ որպես ակնհայտ հաղթող` պաղեստինյան հարցում Իսրայելի սուր քննադատի դերում: Հենց այս ենթախումբն էր այն հասարակական զանգվածը, որը Թահրիրի հրապարակում ձեւավորեց այն հիմքը, որը պայքարեց վարչակարգի դեմ : Այսպիսով, քաղաքականությունը ենթարկվում է առանձին անձերի ազդեցությանը, եւ անհիմն չի լինի ասել, որ առանձնակի մեծ ջերմություն գոյություն չուներ Կահիրեի եւ Անկարայի միջեւ անգամ մինչհեղափոխական հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվությունն որակվեց որպես մարտահրավեր տարածաշրջանում եգիպտական անուղղակի ազդեցությանը: Զինվորականության գերակա դերակատարումը եգիպտական կառավարությունում եղել է եւ մնում է որպես թուրքական իրողությունների անտեղի հիշեցում:
Թուրքիայի հնարավորությունները
Թուրքիան պատրաստվում է մեծ օգուտ քաղել Եգիպտոսում բարեհաջող ժողովրդական վերափոխումներից եւ տարածաշրջանի բոլոր այլ հնարավոր երկրներից: Նախ, թուրքերը իրավամբ հավատում են, որ իրենց ժողովրդավարական քաղաքականության, տնտեսական ազատականության եւ վերափոխված քաղաքական-ռազմական հարաբերությունների փորձը առաջ են քաշում փոխակերպման մի նոր մոդել մահմեդական աշխարհի համար: Անկասկած, Թունիսի եւ Եգիպտոսի խռովությունների համատեքստում թուրքական մոդելի քննարկումը նաիվ է, նույնիսկ թյուրիմացություն: Քիչ թուրքեր մեր օրերում կընդունեն թուրքական ռազմական դերի կարեւորության մասին այն նկատառումները, ինչպիսիք ճգնաժամի ժամանակ առաջարկվում էին արեւմտյան մամուլի մի շարք մեկնաբանություններում: Եգիպտոսի “մահմեդական եղբայրության” հետ զուգահեռների անցկացումը չափազանցություն է: Այնուամենայնիվ, Թուրքիայի արդիականացման եւ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում գոյություն ունի տարր, որն արժանի է քննարկման:
Երկրորդ. եթե քաղաքական փոփոխությունը կարծրացած վարչակազմերում առաջ է բերում արմատացած դժգոհություն եւ խթանում է երկարաժամկետ կայունությունը, ապա Թուրքիան, անկասկած, շահում է: Թուրքական արտաքին քաղաքականությունը շարունակում է պահպանել “ստատուս քվոն” առանցքային հարցերում: Անկարան չի ցանկանում սանձազերծել վարչակազմի փոփոխություն կամ առավել եւս սահմանների փոփոխություն: Սահմանափակ, ռեպրեսիվ, ազգայնական վարչակազմները կհանդիսանան առավել բարդ քաղաքական գործընկերներ Անկարայի համար, եւ միգուցե պակաս վստահելի գործընկերներ Թուրքիայի առեւտրային կապերի համար:
Երրորդ. քաղաքական գործընթացները տարածաշրջանում կարող են ուժեղացնել Անկարայի երկարատեւ փաստարկներն այն մասին, որ Թուրքիան կարող է հանդես գալ մահմեդական հասարակությունների միջեւ միջնորդի դերում: Քաղաքական ճգնաժամը Թուրքիայի համար առաջ կքաշի նոր` առավել բարդ փորձություն` տարածաշրջանում որպես կարեւոր դերակատարի իր համբավը ապացուցելու համար: Այս երեւույթը խաղարկվում էր եգիպտական ճգնաժամի ամենաեռանդուն պահին, երբ Թուրքիան հանդիսանում էր տարածաշրջանի այն քիչ տերություններից մեկը, որին խորհրդակցական դերակատարում էր վերապահված ամենաբարձր մակարդակով (նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի առաջնորդների հետ համատեղ կարեւոր զրույց ունեցավ վարչապետ էրդողանի հետ):
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ քիչ հավանական էր, որ Թուրքիան կլինի այնպիսի անունների ցուցակում, որոնք կիրականացնեն խորհրդակցություններ եգիպտական ճգնաժամի շուրջ: Ամերիկյան քաղաքագետները գուցե համամիտ չեն Թուրքիայի արտաքին քաղաքականության որոշ ասպեկտների հետ, սակայն Միջին Արեւելքում Անկարայի աճող դերն ու ազդեցությունը ներկայումս արդեն իսկ լայնորեն ճանաչված է:
Որոշ վտանգներ եւ բարդություններ
Ինչեւէ, Թուրքիան եւս հանդիպում է որոշ վտանգների եւ մարտահրավերների Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքում եւ գալիք խռովությունների դեպքում, ինչպիսիք կարող են լինել: Թուրքական ղեկավարության համար անհամեմատ ավելի հեշտ է հակվածություն ցուցաբերել վարչակազմի փոփոխման կոչերի հանդեպ, երբ ասպատակությունները տեղի են ունենում Թուրքիայի սահմաններից որոշակի հեռավորության վրա: Ալժիրում եւ Եմենում տեղի ունեցող իրադարձությունների լուրջ բողոքարկումները Թուրքիայի կողմից կորակվեն փոփոխությունների իրականացման կողմնակալությամբ:
Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ հեղափոխությունը բախում է սեփական դուռը: Հետազոտողները արդեն իսկ համադրում են թուրքական կառավարության առավել վաղ օժանդակությունը եգիպտական խռովություններին, Անկարայի` Իրանի ընտրությունների արդյունքներին սատարման հետ, որոնք լայնորեն որակվում էին որպես ոչ լեգիտիմ. թուրք-իրանական հարաբերությունների կայունության պահպանման համար, պաշտոնական Թեհրանի հետ բարիդրացիական կապերից ելնելով, կամ էլ պարզապես Թուրքիայի անմիջական հարեւանությամբ իրերը իրար չխառնելու ցանկությունից դրդված, Թուրքայի ղեկավարությունը այնքան էլ հակված չէր խրախուսելու Իրանի ընդդիմադիր ուժերին: Այս կեցվածքը, հավանաբար, կհանդիպի նորանոր փորձությունների: Անգամ եթե եգիպտական հեղափոխությամբ ոգևորված բողոքները Թեհրանում այս շաբաթ ճնշվեն, նախագահ Գյուլ մեկնել է Իրան քննարկումների համար, որոնց նպատակն է թուրք-իրանական տնտեսական կապերի կառուցումը. քաղաքական հարցերը նրբանկատորեն հանված են օրակարգից: Ժողովրդավարության վերաբերյալ այս երկակի կեցվածքը եւ ճնշումները Իրանում չեն կարող կայուն լինել հեղափոխության այս շղթայական զարթոնքի ժամանակ, նաեւ այն պատճառով, որ միջազգային կարծիքը սկսում է առավել լուրջ տրամադրվածություն ցուցաբերել Թեհրանում վարչակազմի փոփոխման վերաբերյալ:.
Մեկ այլ վտանգ կարող է առաջանալ Սիրիայի կողմից: Այստեղ եւս Թուրքիան ունի “ստատուս քվոյի” պահպանման հակվածություն, ներառյալ առեւտրական կապերի ընդլայնում, համագործակցություն Քրդական բանվորական կուսակցության սպառնալիքը ճնշելու եւ անվտանգության հարցերում, եւ առավել ամբողջական սահմանային վերահսկողության իրականացում: Սակայն չի կարելի անտեսել խռովությունների հնարավորության վտանգը Սիրիայում, եւ եթե անցյալի փորձը ինչ-որ ուղեցույց է, ապա հավանական է՝ Դամասկոսի վարչակարգը, որ կարձագանքի անհամաձայնությանը կտրուկ ճնշման կիրառմամբ: Այս պայմանների առկայության ներքո, գերակայող թուրքական քաղաքականությունը խիստ ճնշումների կհանդիպի` հատկապես Թուրքիայի տրանսատլանտյան գործընկերների կողմից: Իրեն ավելի մոտ, Անկարան կարիք կունենա հաշվի առնել երիտասարդության ցույցերի հնարավոր ազդեցությունը սեփական բողոքավոր խմբերի, ներառյալ քրդերի վրա` կանխելու հնարավոր անհանգստությունները:
Ամենաանհանգստացնողը երկարաձիգ խռովությունների եւ անապահովության հնարավոր վիճակն է, եթե հեղափոխությունները մնան կիսատ, կամ էլ ճնշվեն ուժով: Որոշակիորեն, սա մի երկակիություն է, որին Թուրքիան բախվեց 2003 թվականին Իրաքում: Ամենավատ սցենարը այն քաոսային իրավիճակն է, որում սահմանները չեն վերահսկվում եւ տեղի իշխանությունները փլուզվում են: Իրանում եւ Սիրիայում փլուզման դեպքում Թուրքիան կարող է հանդիպել մի շարք վտանգների եւ ռիսկերի`սկսած անվերահսկելի միգրացիոն հոսքերից մինչեւ ահաբեկչություն: Այս վտանգները արդեն իսկ առկա են տարածաշրջանային թատերաբեմում, սակայն Թուրքիայի սահմաններում կառավարության փլուզումը կարող է բերել ռազմավարական միջավայրի ընդգծված վատթարացման: Քաոսային Միջին Արեւելքը կարող է առաջ բերել նոր դժվարություններ արդեն իսկ բարդացած՝ ԵՄ անդամակցության թուրքական գործընթացում :
Հաջորդ մեծ նախագիծը Թուրքայի եւ Արեւմուտքի համա՞ր է
Այս հեղափոխական շարժումը հաջորդ տարի հավանաբար աստիճանաբար առավել կենտրոնական կդառնա տրանսատլանտյան հարաբերություններում: Ամենատարբեր առումներով Թուրքիան, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները շահագրգիռ կողմեր են հանդիսանում Միջերկրականից մինչեւ Պարսից ծոց տեղի ունեցող փոփոխությունների առումով: Թունիսում եւ Եգիպտոսում իշխանափոխությունը պետք է կատարվի առավել համախմբված եւ կառուցողական: Երկարատեւ փոխհարաբերությունները կվերագնահատվեն, կվերաձեւակերպվեն և, անշուշտ, կընդարձակվեն: Նոր գերակա ոլորտները կընդգրկեն անվտանգության ոլորտի բարեփոխումներից մինչեւ քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին օժանդակություն:
Փոփոխությունների ալիքը, առավել ընդգրկուն կերպով, տրանսատլանտյան գործընկերներին հնարավորություն կընձեռի թարմացնելու իրենց խաթարված անվտանգությունը եւ զարգացնել ռազմավարությունը, Միջերկրածովյան տարածաշրջանի համար ԵՄ միասնությունից մինչեւ ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերությունները Միջերկրածովյան եւ Պարսից ծոցի երկրների հետ:
Հետագա տարածաշրջանային փոփոխությունների հնարավորությունները ընդգծում են Թուրքիայի մասնակցությամբ համապարփակ տրանսատլանտյան ռազմավարության անհրաժեշտությունը: Վերջին տասնամյակում թուրք-արեւմտյան հարաբերությունները եւ հատկապես թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները տուժել են մեծ նախագծերի բացակայությունից, ինչը կվերականգներ համագործակցությունը Անկարայի հետ: Թուրքիայի անմիջական հարեւանությամբ հեղափոխությունների ռազմավարությունը կարող է պարզապես “նոր մեծ իրողություն” հանդիսանալ:
Իան Լեսսերը ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի Տրանսատլանտյան ուսումնասիրությունների հարցերով ավագ փորձագետն է:
Հայերեն թարգմանեց Լիլիթ Գյոզալյանը:
Copyright 2011. “On Turkey” Series. The German Marshall Fund of the United States. All rights reserved.
Մեդիամաքսը ունի բացառիկ իրավունք Հայաստանում հայերեն եւ անգլերեն լեզուներով ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) ‘Թուրքիայի մասին’ շարքի հոդվածները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: