Հայոց ոսկեդարն ավագ դպրոցում - Mediamax.am

Հայոց ոսկեդարն ավագ դպրոցում
71 դիտում

Հայոց ոսկեդարն ավագ դպրոցում


... տոնը պիտի ապրում լինի ... ոչ միայն արարողություն ... և ոչ այնքան արարողություն ... իսկ ԳԻՏԵԼԻՔԻ տոնը` լիցքավորված նաև իմացումի հաճույքի սպասումով, քանի որ դպրո՛ցն է դռները բացում .... դպրոցի առաքելությունն է հիմքերի հիմքը ..... համալսարանները, եթե ունեն որակ` մասնագետ են պատրաստում, դպրոցը ..... այստեղ պաուզա է հարկավոր ... դպրոցն առաջին հերթին` ՄԱՐԴ ... ու եթե էլիտար գործառույթներ ստանձնածներն ունեն պետականության զգացողություն ու իրենց հանձնառությանը հարիր գիտակցություն, ուսումնառության գործընթացը կկազմակերպեն այնպես, որ, չեմ վախենում այս բառից, կերտվի ՔԱՂԱՔԱՑԻ .... անկախության դպրոցն այս առաքելությունը եթե ոչ ամբողջապես, հաստատապես մասնակիորեն ձախողել է, որի հետևանքը պետության անընդմեջ խափանումներն են գրեթե բոլոր ոլորտներում ... տասնամյակներ շարունակ ... ուստի անկախության տարիների ավանդույթի բնույթի համաձայն, ԳԻՏԵԼԻՔԻ ՏՈՆԸ հիմնականում իրական արժեքի չափով հանրորեն չգիտակցված առաքելության առիթով կազամակերպվող արարողություն է ..... այնինչ սեպտեմբերի 1-ն է ..... ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ը ..... սակավ է այսքան էական իմաստային լիցքեր պարունակող տոների թիվը .... իսկ մեր դեպքում տոնն օժտված է հավելյալ իմաստների պոտենցիալով ... որովհետև սակավներն են մտածողաբանական ՈՍԿԵԴԱՐՈՎ անցել ... ու եթե սա գիտակցվի, արժևորվի ու ընդունվի, մեր նոր սլացքի հիմքում, եթե այդպիսին ունենալու իրական կամք լինի, հաղթ ու ամուր կանգնելու մեր հիմքերին պիտի դառնանք, ..... այն, ինչ զորություն է տվել մեզ և որն ավանդված է ու անվանված ճշգրտորեն ........ ՀԱՅՈՑ ՈՍԿԵԴԱՐԸ ...... ու թե «կամիք ծանել զձեզ» ...... պիտի անցնենք ինքնաճանաչման միաժամանակ և հերոսական, և թե անկումային շերտերով, ընկալենք բովանդակությունները, որ հայոց Ոսկեդարում իրենց գրով արձանագրեցին նրանք, ում ընդամենը պատմիչ են կոչում ու համարում ..... մինչդեռ աշխարհայացք կառուցած փաղանգ են նրանք, ԷՈՒԹԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ բովանդակություններն արձանագրող ու այդ հիմքով նաև լինելիության կոդերը փոխանցողներն են նրանք …. ու որպեսզի զուլալված կերպարով կանգնենք մեր իսկ հայացքի առաջ, ճանաչենք այն նախասկիզբը, որով ոտք ենք դրել պատմություն, ճանապարհ պիտի անցնենք առանց ականջահաճո ինքնախաբեության ….. ուստի նրանց ոչ միայն ընթերցել է պետք, այն էլ կիսատ-պռատ, այլև ուսումնասիրել ամենաանկեղծ ինքնաճանաչման ջանադրությամբ ու խորին խորհուրդների հաղորդվելու սպասումով ….. նրանք մեզ ոչ միայն պատմություն են թողել, այլև ավանդույթ ու ավանդություն, որոնց բազմակուտակ լիցքերն են կերտել են մեր տեսակը, սնուցել մեր էության մեջ պահված զորությունները …. հաղթելու ճանապարհներն են ցուցանել, քաղաքակրթական ինքնուրույնության բաղադրությունը վերծանել ….. 



....ԱՐԵԼ ԵՆ ….  հանձնառու են դարձել գիտակցաբար, արվողի՝ առաքելություն լինելու ընկալմամբ անշուշտ, բայց և առանց ամբիցիայի, որ արածը հազարամյակներին է պատկանելու ու անելիք է հուշելու տասնյակ, միգուցե նաև հարյուրավոր սերունդների …. երբ ստեղծում էին ու ԲԱՆ էին ստեղծում, վստահաբար, չէին մտածում, որ արվողը ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՄ է, որ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ են ոսկե բովանդակություն …… դա մենք հետո պիտի հասկանայիք …… հետո, շատ հետո …... ու այսօր մենք կանք, որովհետև եղել են նրանք, հարատևել ենք, որովհետև եղել են նրանք, ու կհավերժենք, որովհետև նրանք այսօր էլ կան ... ասում են, թե անմահները հրամայում են, իսկ եթե այդպես է, պիտի գիտակցվի, թե ի՞նչ են հրամայում ՈՍԿԵԴԱՐԻ ճարտարապետները և ինչո՞ւ է կենսունակ ավանդվածը ... ուսումնասիրման է կարոտ «զամենայն իմաստ պատգամաց մերոց» ...... ու ոչ միայն որպես գիտական հետաքրքրության բովանդակություն, այլև որպես ԻՆՔՆՈՒԹԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ իմաստների պատգամախոսություն …. պիտի լիներ ՈՍԿԵԴԱՐԸ, որ դարեր հետո նաև ԱՐԾԱԹԵ ԴԱՐԸ գար …… որ նաև` ցեղասպանված լինելուց հետո կարողանայիր ոտքի կանգնել .... արժեքներ, ուժ ու շահեր … երբեք իմաստը չկորցնող գերակայություններ, որոնց ճանաչումն ու մեկնությունը արված է ոսկեդարյան կաճառում … 

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ ․․․.
... նորանում է աշխարհը, որտեղ կեսնունակ լինելուդ ու ոտքի տակ չգնալուդ համար համար քեզնից պահանջում է զորանալ ... կզորանաս, եթե գնահատես ունեցածդ, ինքնաճանաչումդ կանցնես նաև ինքդ քեզնից սովորելով, սովորելով այն, ինչն հավերժել է … հավերժել է, իսկ սա առանց Աստծո կամքի չէր լինի, նաև որպես արդիական բովանդակություն … ուստի` ինքնութեականությունը, որ պիտի շեշտադրված ճարտարապետվի ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ, առանձնահատուկ դասընթացով պիտի լիցքավորվի ՈՍԿԵԴԱՐՅԱՆ բովանդակությամբ, որ զորանաս, կենարար ավիշներով սնուցվի կենսունակությունդ ..... ու եթե թանկ է Հայաստանի գալիքը, ներդրեք նոր առարկա, զոր կոչի ՀԱՅՈՑ ՈՍԿԵԴԱՐԸ՝ ուսումնառության ողջ ընթացքով, որպեսզի մտքով զորացող ու աշխարհատես գիտակցությամբ սերունդներ իջնեն ասպարեզ, ջարդուփշուր անելով մեզ խեղճուկրակ ներկայի հետ կապող բովանդակությունները ...... ՈՍԿԵԴԱՐԻԴ մասին պիտի խոսես` ու շատ ..... որպեսզի հաղթես, Աստծո ամեն օր պիտի հաղթես, որպեսզի մթնոլորտ ու տրամադրվածություն փոխվի, ուրախություն ծաղկի մեր հինավուրց հողում .... անուրախ սիրտը, անգետ-անտեղյակ միտքը հավերժի ճամփորդության համար չեն ..... ՀԱՅՈՑ ՈՍԿԵԴԱՐԸ իմաստավոր գալիքի ու լուսեղեն հավերժության բանալիներից է …

Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին