Բագրատ սրբազանը՝ Ցեղասպանության զոհերի սրբադասումից մինչեւ մեր օրեր - Mediamax.am

Բագրատ սրբազանը՝ Ցեղասպանության զոհերի սրբադասումից մինչեւ մեր օրեր
4197 դիտում

Բագրատ սրբազանը՝ Ցեղասպանության զոհերի սրբադասումից մինչեւ մեր օրեր


2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Մի քանի ամիս անց, 2015 թվականի սեպտեմբերին, Նարեկ Վան Աշուղաթոյանի «Ծիրանի» մշակութային հանգույցի հետ համատեղ սրբադասմանը նվիրված քննարկում կազմակերպեցինք, որի բանախոսներն էին Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար եւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ու Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:



Այդ քննարկման ժամանակ Բագրատ սրբազանը, մասնավորապես, ասել էր.

«Ինձ իմ հոգեւոր դաշտն է հետաքրքրում, թե որքանով կկարողանամ իմ ժողովրդին իր հոգեւոր ինքնաճանաչողությանը հասցնել: Մնացած քաղաքական հարցեր են, որով պետությունը թող զբաղվի»:

«Եկեղեցին իր գործառույթներն ունի, իր աստվածաբանական, վարդապետական ձեւակերպումներն ունի, հիմնված է սուրբգրային մտածողության, պատմական փորձառության վրա, կտրված որոշում կայացնելու, պահի տակ տրամադրություն ստեղծելու բացարձակ հակվածություն չունի: Ցավոք, եկեղեցին իր հոգեւոր բովանդակությունից դուրս ենք ցանկանում տեսնել, ուզում ենք տեսնել քաղաքական լույսի տակ, որը մեծ վնասակարություն ունի»:

Բագրատ սրբազանն այն ժամանակ ենթադրել անգամ չէր կարող, որ 2024 թվականի գարնանը ստիպված է լինելու զբաղվել ոչ թե հոգեւոր ինքնաճանաչողությամբ, այլ սահման պահելով՝ բառիս բուն իմաստով: Չէր կարող ենթադրել նաեւ, որ մի քանի ոչնչություններ իրեն համացանցում կոչելու են «Բագրատ Կիրիլիչ»՝ ակնարկելով սրբազանի «կապերը» Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ:

Իսկ թե ինչպես դա հնարավոր եղավ, Բագրատ սրբազանը խոսել էր «Կարմիր Թելում» երեք տարի առաջ՝ արձանագրելով, որ հոգեւոր Հայաստանը պարտվել է «նոր Հայաստանին»:



Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին