Մոնտաժված իրականությունն ու մութ էկրանը - Mediamax.am

Մոնտաժված իրականությունն ու մութ էկրանը
3530 դիտում

Մոնտաժված իրականությունն ու մութ էկրանը


Երբ Ալեն Սիմոնյանը «մոնտաժված» անվանեց տեսանյութը, որում ինքն ասում է, թե գերիներն իր համար այլեւս գոյություն չունեն, հիշեցի խորհրդային «Человек с бульвара Капуцинов» ֆիլմի այս հատվածը.



Հերոսուհին երեխա է ցանկանում ունենալ ռեժիսորից՝ ասելով, որ «քո ֆիլմերում մարդիկ համբուրվում են ու հետո անմիջապես երեխա են ունենում»: Հերոսն էլ բացատրում է մոնտաժի գաղտնիքը:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է միայն այն պատճառով, որ մենք ապրում ենք մոնտաժված իրականության մեջ: Ոչ մի ուրիշ պարագայում Ալեն Սիմոնյանը ոչ միայն չէր զբաղեցնի պետության բարձրագույն պաշտոններից մեկը, այլեւ մոտ չէր կանգնի քաղաքական որոշումների կայացմանը:

Մոնտաժված իրականության շնորհիվ բարձր պաշտոն ստացած մեկ այլ անձնավորություն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որոշեց հետ չմնալ ղեկավարից եւ դեկտեմբերի 8-ին, մասնավորապես, ասաց.

«Մենք չենք ուզում, որ մի կողմից գերի ընկած զինվորներն իրենց նսեմացած զգան, մյուս կողմից, ուզում ենք, որ մեր հանրությունը եւ զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ»։

Մենք էլ գիտեինք, թե լավ բան է:

Այս եւ այլ «գործիչներին» հիշեցնեմ մոնտաժային անցման Fade Out, Fade In տարբերակը, որի դեպքում նախորդ կադրը վերածվում է մութ էկրանի, որից «ծնվում» է հաջորդ կադրը: Վաղ թե ուշ հաջորդ կադրը ծնվելու է, բայց դուք ընդմիշտ մնալու եք այդ մութ էկրանում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին