Մայքլ Քամբեկ - Mediamax.am
Գլխավոր էջ
BANKS
BRAVO
ITEL
SPORT
GASTROVINO
MAXMONITOR
հարցազրույցներ
Հեղինակներ
Հատուկ նախագծեր
ԳՐՔԵՐ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը
ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»
«Հայկական կարմիր»
ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Վերելքի ուղին
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
Հոկտեմբեր 14, 2025
հայերեն
русский
english
Արա Թադեւոսյան
«Կարսը տվինք, Հայաստանը պետք է համարել տված»
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
հեղինակներ
Մայքլ Քամբեկ
"Հայաստանի եվրոպական ընկերներ” (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար
Երկուշաբթի 7 Մայիս 2012 13:05
Նոր դաշինքներ` անցյալը վտանգում է ներկան
Այն, ինչ քողարկված էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, այլեւս բաց է: Կա նոր դաշինք, որը մտադիր է մարտահրավեր նետել Հայաստանի իշխող վարչակազմին, եւ այդ դաշինքը կազմել են նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` վերջինիս գլխավորությամբ: Փաստերն ապշեցուցիչ են. երբ սկսվեց քարոզարշավը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ն հիմնեցին ընտրություններին հետեւելու միասնական շտաբ: Մի քանի օր անց Ժառանգությունը դուրս եկավ դրանից` հայտարարելով իր այն տպավորության մասին, որ շտաբը գործիք է պարոն Քոչարյանի վերադարձի համար` ԲՀԿ-ի միջոցով:
Չորեքշաբթի 25 Հունվար 2012 09:04
Էրդողանի հիստերիան
Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի ընդունման արդյունքում Թուրքիայում սկիզբ առած հիստերիան չէր կարող առավել ինքնակործանարար և մերկացնող լիներ: Հունվարի 24-ին հրապարակված Թուրքիայի պաշտոնական հաղորդագրությունը ընթերցողները կարող են միայն ապշել գործածված տոնից, որը անվայել է ուժեղ և հասուն պետությանը, ինչպիսին Թուրքիան է և ավելի շատ հիշեցնում է արաբական այն առաջնորդների ելույթները, որոնք վերջերս վտարվեցին սեփական ժողովրդի կողմից:
Շաբաթ 17 Դեկտեմբեր 2011 11:31
Ինչո՞ւ չեն կատարում իրենց «տնայինը»
Նախորդ շաբաթ երեք հայկական կուսակցություններ Մարսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ մերձենալու եւս մեկ քայլ արեցին: Նրանք, ովքեր չգիտեն նման կուսակցական դաշինքների նշանակության մասին, կարող եմ խորհուրդ տալ կարդալ նախորդ շաբաթավերջի Financial Times-ը: Այնտեղ տեղ է գտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի ԵՄ գագաթնաժողովում տեղի ունեցած ձախողման վերլուծությունը, որը հիմնականում բացատրվում է 2009թ. իր կուսակցությունը ԵԺԿ-ից դեպի ազգայնական դաշինք դուրս բերելու որոշմամբ:
ՈՒրբաթ 23 Սեպտեմբեր 2011 16:47
Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Հայաստանի Հանրապետությունը տոնեց իր անկախության 20-ամյակը: Դա արվեց ճաշակով, մեծ շուքով, բարձր մակարդակով եւ գունագեղ: Ես չկարողացա հասկանալ, թե ինչու են հոգեւորականները մասնակցում զորահանդեսին: Սակայն վերջին անգամ Փարիզում Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած Բաստիլի գրավման օրվա զորահանդեսից հետո այդքան տպավորված չէի եղել: Ոմանք կասեն` ինչու՞ ծախսել այդքան փող նման միջոցառումների վրա, երբ ներդրումների պահանջ ունեցող այդքան ոլորտներ կան: Լինելով գերմանացի` ես գիտեմ այդ փաստարկը, մասնավորապես՝ ռազմական շոուների տեսանկյունից: Բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է ընդունենք, որ անգամ ամենազարգացած պետությունն երբեք չի լինի այն իրավիճակում, որ դպրոց կառուցելու կամ հիվանդանոց վերանորոգելու կարիք չունենա: Եվ, եթե դուք սպասեք այն օրվան, թե երբ որեւէ բանի կարիքը չի լինելու, դրան կսպասեք հավերժ:
Չորեքշաբթի 20 Հուլիս 2011 12:02
Սթինգը կերգի խաղաղության համար
Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող երեք տարբեր հաղորդագրություններ եմ ստացել: Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած հետկազանյան բանակցությունների վերաբերյալ որոշ տպավորություններ էր պարունակում: Ակնհայտ է, որ այդ գործընթացը համեմատաբար արագ ավարտելու հնարավորություններ կան` այն դեպքում, եթե Ադրբեջանը մի փոքր քաղաքական ջանք գործադրի` ցույց տալու համար, որ դեռեւս լուրջ է տրամադրված գործընթացի նկատմամբ, եւ չի սկսի նոր ու քմահաճ պահանջներ ներկայացնել, ինչպես դա եղավ Կազանում:
Երկուշաբթի 2 Մայիս 2011 09:57
Ճշմարտությունը Ղարաբաղի մասին
ՄԻԱԿ կուսակցության կողմից նախաձեռնված քարոզարշավը` Լեռնային Ղարաբաղի մասին եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ փաստերի տարածման հետ կապված, կարող է պայմանավորված լինել կուսակցության ներհայաստանյան քաղաքական նկատառումներով: Ես եւս կհամաձայնեմ այն կարծիքներին, որոնց համաձայն քարոզարշավի պետք է կենտրոնանար առավել թիրախային կերպով ընտրված հասցեների վրա, քան տպավորեր մեծ թվերով: Բայց այսօր ինձ մի մարդ զանգեց Եվրոպական խորհրդարանից եւ խնդրեց ավելի շատ տեղեկատվություն տրամադրել այս նախաձեռնության մասին եւ ստուգել որոշ փաստեր փաստաթղթում, որը հասանելի է այստեղ. http://www.karabakh-truth.com/pdf/NK_Short_Version.pdf .
Հինգշաբթի 14 Ապրիլ 2011 11:46
Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից
Նախորդ շաբաթը բարենպաստ էր Հայաստանի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների համար: ԵՄ-ի հաճախ խճճված եւ անհասկանալի «մեքենան» նոր նշանակալի փաստաթուղթ պատրաստեց Հայաստանի համար: Այն վկայում է եվրոպական Արեւելքի, հատկապես Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը ԵՄ հավատարմության մասին:
Հինգշաբթի 10 Մարտ 2011 15:21
«Սոչիի համաձայնությունը լավ նորություն է փախստականների համար»
Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին ձեռնարկել վաղուց հասունացած կոնկրետ քայլեր վստահության ամրապնդման համար:
Լրահոս
Արտաքին քաղաքականություն
| Հոկտեմբեր 13, 2025 16:25
Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում զրուցել է Ալիեւի հետ
Կրթության ապագան
| Հոկտեմբեր 13, 2025 14:19
Լեսլի Սզամոզի. Մարտահրավեր նետեք թե՛ ԱԲ-ին, թե՛ սեփական մտածողությանը
Արտաքին քաղաքականություն
| Հոկտեմբեր 13, 2025 10:04
Փաշինյանը Եգիպտոսում կմասնակցի Խաղաղության գագաթնաժողովին
Մեր ընտրանին
Ժողովրդավարության «փարոսներն» այլեւս Եվրոպայում չեն
Բազմաճգնաժամից կարող է փրկել միայն նոր հումանիզմը
ԱԲ-ն խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համար. Իրավունքի գիշեր՝ ՀՖՀՀ-ում
Մեր մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8