Ներկայացվել է «Զվարթնոցի» ընդլայնման նոր տարբերակը - Mediamax.am

exclusive
25697 դիտում

Ներկայացվել է «Զվարթնոցի» ընդլայնման նոր տարբերակը


Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի


Սպարտակ Խաչիկյանի, Լեւոն Չերկեզյանի, Ժորժ Շեխլյանի եւ Արթուր Թարխանյանի հեղինակած «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ճակատագիրը մնում է մշուշոտ, սակայն շենքը փրկելու փորձերը չեն դադարում: Մասնավորապես, մասնաշենքի հեղինակ, ճարտարապետ Ժորժ Շեխլյանը հին «Զվարթնոցի» պահպանման ու ընդլայնման նոր նախագիծ է առաջարկում:

 

Ֆրանսիայում բնակվող Ժորժ Շեխլյանը Մեդիամաքսին է տրամադրել կլոր մասնաշենքի ընդլայնման նոր նախագծի տարբերակը եւ տեսանյութը` խնդրելով դրանք հասցնել նաեւ պատկան կառույցներին` մշակույթի նախարարությանը, Քաղաքաշինության պետական կոմիտեին, Երեւանի գլխավոր ճարտարապետին, Քաղավիացիայի վարչությանն ու կոնցեսիոներին:

 

 

«Կառավարության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին հետեւելով` ես հույս ունեմ, որ նոր վարչապետը եւ մշակույթի նախարարը հետամուտ կլինեն այս հարցին: Այդ արժեքավոր շենքը կպահպանեն ճիշտ մասնագիտական մոտեցումներով եւ ինձ հետ համագործակցելով»,- ասել է Ժորժ Շեխլյանը:

 

Ճարտարապետը «Զվարթնոցի» հին մասնաշենքի ընդլայնման արդեն չորրորդ նախագիծն է առաջարկում, նախորդ նախագծերը եւս նա հրապարակել էր Մեդիամաքսին տված հարցազրույցում` 2016թ.-ին, ինչից հետո էր եկել Հայաստան` դրանք անձամբ շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու: Սակայն, այն ժամանակ այդպես էլ որեւէ կոնկրետ պատասխան եւ որոշում չէր հնչել:

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Նոր տարբերակում, ինչպես ասել է Ժորժ Շեխլյանը, ընդլայնված է «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի մեկնման սրահի երկայնական առանցքի հատումը մինչեւ կլոր համալիրի հարավ-արեւելք, հյուսիս-արեւմուտք առանցքին:

 

«Այս տարբերակում, իմ կարծիքով, համալիրի ծավալներն ավելի ներդաշնակ են»,- ասել է ճարտարապետը:

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Ընդլայնման նոր տարբերակը, ըստ Ժորժ Շեխլյանի, նախատեսվում է իրականացնել երկու տարում (կոնցեսիոների մաստեր պլանում` 4 տարի է): Եթե կոնցեսիոների ընդլայնման մաստեր պլանը պահանջում է $‌101 մլն ներդրում, ապա Ժորժ Շեխլյանի նոր տարբերակը` $‌15-20 մլն: Ավելին, նա ասում է, որ իր առաջարկն ընդունելու դեպքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորափոխադրումը տարեկան կլինի 6 մլն, մինչդեռ կոնցեսիոների մաստեր պլանում նախատեսված է 4 մլն մարդ:

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

«Կոնցեսիոների ներկայացուցիչներն ինձ ժամանակին ասում էին, որ իրենց հավելյալ կոմերցիոն տարածքներ են հարկավոր: Նրանց մաստեր պլանով ավելացվելու է մոտ 5 հազար քմ., իսկ ես առաջարկում եմ եղածը պահպանել եւ դա օգտագործման ենթակա դարձնել, արդյունքում էլ` 5 հազարի փոխարեն ունենալ մոտ 26 հազար քմ.»,- Մեդիամաքսին ասել է Ժորժ Շեխլյանը:

Լուսանկարը` Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Կոնցեսիոների մաստեր պլանում առկա 5 կայանատեղիներին ավելացվելու է եւս 5-ը, իսկ Ժորժ Շեխլյանն առաջարկում է օգտագործել կլոր մասնաշենքը, որտեղ կարելի է 15 կայանատեղի ունենալ:

 

Այս նախագծում, ինչպես նախորդ երեքում, Ժորժ Շեխլյանն առաջարկում է Կենտրոնական մասնաշեքն իր աշտարակով օգտագործել որպես հյուրանոցային, զվարճանքների եւ առեւտրի համալիր:

 

Մարի Թարյան

Նախագծի պլանները՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին