Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ - Mediamax.am

3323 դիտում

Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ


Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ
Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ

Լուսանկարը` http://gdb.rferl.org/


Երեւան: Մեդիամաքս: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործարկելու է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության եւ տեղեկատվական ազատության գնահատման ինդեքս:

Այդ մասին այսօր հայտարարել է Կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը:

 

«Գնահատման նոր ինդեքսը նախատեսված է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակը գնահատելու համար: Ամենամյա ինդեքսը կազմվելու է հիսունից ավելի չափորոշիչների հիման վրա»,- պարզաբանել է ԻԱԿ փորձագետը՝ հավելելով, որ ինդեքսի հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են տեղեկատվություն տնօրինող մարմինները պատշաճ կատարում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությունը:

 

Շուշան Դոյդոյանը նշել է, որ 2011 թ-ի համեմատ տեղեկություն ստանալու հարցումների թերի պատասխանների թիվը 2013-ին աճել է 10, անհիմն մերժումների թիվը՝ 4, անհիմն պատասխանների թիվը՝ 2 անգամ:

 

«Եթե նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց  կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները եւ անպատասխան էին թողնում տեղեկատվություն ստանալու մասին հարցումը, ապա այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան»,- նշել է Դոյդոյանը:

 

Հրապարակայնության եւ տեղեկատվական ազատության գնահատման ինդեքսը եւ էլեկտրոնային համակարգը մշակվել են Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Համակարգային զարգացման նորարարություններ» ծրագրի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին