Հուլիսի 7-ից գազը կարժենա 156 դրամ/խմ, էլ. էներգիան՝ 38 դրամ/կվտ - Mediamax.am

3649 դիտում

Հուլիսի 7-ից գազը կարժենա 156 դրամ/խմ, էլ. էներգիան՝ 38 դրամ/կվտ


Լուսանկարը` http://m.cdn.blog.hu


Երեւան: Մեդիամաքս: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է Հայռուսգազարդի կողմից վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.

- ամսական մինչեւ 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 դրամ 1 խմ-ի դիմաց (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ներկայիս 132 դրամի փոխարեն;

 

- ամսական 10 հազ. եւ ավելի խմ սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ $‌276,98 սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ներկայիս $‌243,13-ի դիմաց:

 

Հայաստանի էլ. ցանցերի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.

 

- 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներկայիս, համապատասխանաբար, 30 եւ 20 դրամի փոխարեն);

 

- 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն);

 

- 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլ. էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):

 

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն ս.թ. հուլիսի 7-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին