Տաթեւի տարածքում տեղակայված ակտիվ հանգստի գոտին ամբողջությամբ պատրաստ կլինի 2013 թ.-ին - Mediamax.am

exclusive
7335 դիտում

Տաթեւի տարածքում տեղակայված ակտիվ հանգստի գոտին ամբողջությամբ պատրաստ կլինի 2013 թ.-ին


Լուսանկարը` Անտուան Անանյանի անձնական արխիվից

Լուսանկարը` http://tatevvillage.wordpress.com

Լուսանկարը` Անտուան Անանյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անտուան Անանյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անտուան Անանյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անտուան Անանյանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: «Տաթեւի դարպասներ» ծրագրի շրջանակներում այս տարվա ապրիլից Տաթեւի վանքին հարակից տարածքում աշխատանքներ են տարվում ակտիվ հանգստի գոտու ստեղծման ուղղությամբ:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է ակտիվ ժամանցի տարածման նախագծի համակարգող Անտուան Անանյանը, Տաթեւի վանքից մոտ 15-20 կմ հեռավորության վրա գործելու են ուղիներ քայլարշավների (hiking), ժայռամագլցման       համար եւ հեծանվուղիներ:

 

Տարածքում արդեն իսկ նշագծված են 3 ուղիներ քայլարշավների համար (մշակված է 10 ուղի), ամբողջությամբ պատրաստ է 10 ուղի սպորտային ժայռամագլցման համար, նախապես նշագծված են 5 հեծանվուղիներ:

 

Ժայռամագլցման տարածումը Տաթեւի վանքի մոտակայքում հնարավորություն է ընձեռում հայ մարզիկներին կազմակերպել ավելի լիարժեք եւ արդյունավետ մարզումներ, ինչպես նաեւ ներգրավել նոր մարդկանց, հիմնականում, երիտասարդներին:

 

Ժայռամագլցման ուղիների դժվարության աստիճանը տատանվում է 5Բ-ից մինչեւ 7Բ: Նախագծի համակարգողի խոսքերով, իրենց ուժերն այս ուղիների վրա կարող են փորձել բոլոր ցանկացողները: Պիլոտային ծրագրի շրջանակներում ուղիներն արդեն փորձարկել են 20-30 զբոսաշրջիկից բաղկացած 3 խմբեր:

 

Անտուան Անանյանը հավելել է, որ ակտիվ հանգստի գոտին ամբողջությամբ պատրաստ կլինի 2013 թվականին:

   

«Ակտիվ հանգստի գոտին կարող է այցելել յուրաքանչյուր ցանկացող իր անձնական սպորտային պարագաներով, անհրաժեշտության դեպքում նրան կտրամադրվեն ուղեկցորդ եւ անհրաժեշտ պարագաներ», - պարզաբանել է համակարգողը:

 

2013 թվականին Տաթեւի վանքի մոտակայքում նախատեսվում է ստեղծել Տեղեկատվական կենտրոն, որտեղ այցելուները տեղեկատվություն կստանան հնարավոր տուրերի մասին եւ ուղիների քարտեզներ: Հետագայում կմշակվեն ուղիներ ամենագնացներով եւ ձիերով արշավների համար, նախատեսվում է կազմակերպել նաեւ վրանային ճամբար:

       

Նախագծից ստացված բոլոր միջոցները ուղղվելու են Տաթեւի վանքի վերականգնմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին