ԵՄ-ն եւ ՀՀ-ն կբանակցեն ավիացիոն համաձայնագրի շուրջ - Mediamax.am

6315 դիտում

ԵՄ-ն եւ ՀՀ-ն կբանակցեն ավիացիոն համաձայնագրի շուրջ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության Խորհուրդն այսօր հաստատել է մանդատը, որով Եվրոպական հանձնաժողովին կբանակցի Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագիր կնքելու նպատակով:

Հայաստանի հետ կկնքվի ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր, «քանի որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հետ ԵՄ-ն ստեղծում է ավելի սերտ կապեր իր հարեւանության քաղաքականության շրջանակում»:

 

«Ես ջերմորեն ողջունում եմ Խորհրդի՝ Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկին ուղղված «կանաչ լույսը»: Համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների մեծաթիվ փոխանակումներին, ավելի ցածր գներին, եւ մեր ընկերությունների համար կապահովի նոր գործարար հնարավորություններ: Այն կլինի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության հիանալի օրինակ՝ Արեւելյան գործընկերության շրջանակում»,- ասել է Խորհրդի նախագահ, Սլովակիայի տրանսպորտի, շինարարության եւ տարածաշրջանային զարգացման նախարար Արփադ Էրսեկը:

 

Հանձնաժողովը բանակցություններ կվարի Հայաստանի հետ ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների անունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին