Հայաստանում «լրագրողները աշխատում են բարդ պայմաններում» - Mediamax.am

4817 դիտում

Հայաստանում «լրագրողները աշխատում են բարդ պայմաններում»


ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ասել է, որ Հայաստանում «լրագրողները աշխատում են բարդ պայմաններում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա նշել է, որ դրա ապացույցն են հանդիսանում դատական հայցերը լրատվամիջոցների դեմ:

 

Աշոտ Մելիքյանն ասել է, որ ս.թ. երկրորդ եռամսյակի ընթացքում նախորդ ամիսներին գրանցված հայցերին գումարվել են 4 նույնաբնույթ նոր հայցեր: Նա նկատել է, որ հայցվորներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ կամ նրանց շրջապատի անձինք էին:

 

ԽԱՊԿ-ի նախագահը դրական է համարել այն հանգամանքը, որ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցը «Իրավունք» թերթի դեմ:

 

Համեմատելով 2011թ. առաջին եւ երկրորդ եռամսյակի տվյալները, Աշոտ Մելիքյանն ասել է, որ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշման դեպքերը նվազել են 15-ից մինչեւ 6, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը եւս կրճատվել են` 4-ից մինչեւ 2-ը: Միեւնույն ժամանակ, ասել է նա, II եռամսյակում գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպքեր, մինչդեռ I եռամսյակում այդպիսի դեպքեր չէին գրանցվել:

Մեր ընտրանին