Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն այսօրվանից նոր ղեկավար ունի:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը:
«Կարեն Հարությունյանը համակարգում եւ ՀԷՑ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- փոխանցել է Նատալյա Սարջանյանը:
Նատալյա Սարջանյանի խոսքով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենի նշանակումը պայմանավորված է ընկերության սեփականատիրոջ փոփոխությամբ:
Էլցանցերի նախկին ղեկավար Եվգենի Բիբինն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հունվարից:
Նոր նշանակման մանրամասներն ընկերության կայքում կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: