Տարբեր հայ կանայք ու Երեւանը՝ գրաֆիկական ռեպորտաժներում - Mediamax.am

2479 դիտում

Տարբեր հայ կանայք ու Երեւանը՝ գրաֆիկական ռեպորտաժներում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 17-ին ԱԺԶ արտ տարածքում բացվել է նկարչուհի Վիկտորիա Լոմասկոյի սոցիալական գրաֆիկայի ցուցահանդեսը, որին ներկայացված էին Բիշկեկում, Երեւանում եւ Մոսկվայում արված գրաֆիկական ռեպորտաժները:

 

Երեւանում արված գրաֆիկական ռեպորտաժում  նկարչուհին հիմնականում պատկերել է Հայաստանում ապրող կանանց` ընդգծելով գենդերայինի անհավասարությունը:

 

«Որքան հասկացա, հասարակությունն այստեղ նահապետական է: Ամենից կարեւորն այն է, որ կինը պիտի պարտադիր ամուսնացած լինի եւ երեխա ունենա, ավանդական ապրելակերպ վարի: Համամիտ չեմ դրա հետ: Ինձ հետ էլ նման դեպքեր եղան Երեւանում. երբ մարդիկ իմանում էին, որ ամուսնացած չեմ, շփումը միանգամից դադարում էր: Բայց նաեւ մի ակտիվիստ աղջկա հետ ծանոթացա, որը պայքարում է Կոնդի տները քանդելու դեմ: Աշխատանքներումս հենց այդ տարբեր Երեւանն եմ ցուցադրել` ավանդական ու պայքարող կնոջ հակադրությունը», - ասել է հեղինակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորիան վերջին տարիներին առավել հետաքրքրվել է հետխորհրդային շրջանի երկրներով, այնտեղ զարգացող քաղաքացիական շարժումներով:

 

«Այնքան քիչ բան գիտենք հետխորհրդային երկրների մասին: Անցյալ տարի Բիշկեկ մեկնեցի, հավատացեք, ավելի հետաքրքիր էր, քան եվրոպական ցանկացած քաղաքըբավականին կամ արեւելյան երկրները: Ինձ հետաքրքիր է ծանոթություններ ձեռք բերել, ինչու չէ` նաեւ համագործակցել տեղի ակտիվիստների հետ», նշել է նկարչուհին:

 

Վիկտորիայի խոսքերով, այլ քաղաքների հետ համեմատ Երեւանը բավականին «փակ» քաղաք է, սակայն այստեղ հեշտությամբ կարելի է ընկերներ գտնել, ովքեր կօգնեն ու կաջակցեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փողոցներում հիմնականում միայն հայկական արտաքինով մարդկանց եմ հանդիպում, ամենուրեք միայն հայերեն են խոսում: Սկզբում այդ ամենը մի փոքր վանող էր, բայց երկու օր անց արդեն հաճելի էր, երբ անցորդները ուշադիր զննում էին ինձ: Այստեղ համայնքի զգացողություն կա, Մոսկվայում նման բան չեք տեսնի: Կարոտելու եմ Երեւանը», - ասել է Վիկտորիա Լոմասկոն:

 

Հայաստանում անցկացրած երեք շաբաթների ընթացքում Վիկտորիան նաեւ այցելել է  «Աբովյան» կանանց քրեակատարողական հիմնարկ եւ նկարչության վարպետության դաս անցկացրել: Նկարչուհին հույս է հայտնել, որ հաջորդ այցի ընթացքում հնարավորություն կունենա կրկին այցելել քրեակատարողական հիմնարկ եւ շարունակել վարպետության դասերը: Վիկտորիան Երեւանում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի "Նիստ ու կաց"  ծրագրի շրջանակներում:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին