Իտալիայում կցուցադրվեն Եղեռնը վերապրածների եզակի ժապավենները - Mediamax.am

6298 դիտում

Իտալիայում կցուցադրվեն Եղեռնը վերապրածների եզակի ժապավենները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների եզակի շարժանկարները կցուցադրվեն հուլիսի 2-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում՝ Cinema Ritrovato («Վերաբացված կինո») 29-րդ փառատոնի շրջանակում:

Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը, պատմական արժեքավոր այս աղբյուրը բացահայտվել է պատահականորեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Համր ֆիլմերից մեկը թվագրվում է 1923թ. եւ ներկայացնում է Թուրքիայում նավերով տարվող հայ երեխաների եւ ճանապարհների երկայնքով ձգվող փախստականների պատկերներ:

 

Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաեւ Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925թ.), Սերգեյ Փարաջանովի «Սայաթ Նովա» (1969թ.) եւ Հենրիկ Մալյանի «Նահապետ» (1980թ.) ֆիլմերը:

 

Որպես եզակի վավերագրական ֆիլմ փառատոնում ցուցադրվելու է նաեւ ֆրանսիական բանակի նկարահանած 5-րոպեանոց ժապավենը, որը ներկայացնում է հայ փախստականներին Եգիպտոսի Պորտ Սաիդի ճամբարներում:

 

Սակայն փառատոնի «գոհարը» համարվում է «Հայաստան՝ մարդկության օրրան» 4-րոպեանոց ֆիլմը՝ նկարահանված Թուրքիայում անմիջապես ջարդերից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին