Մի քիչ մրսած, բայց հպարտ` նախագահներին ուղեկցող աղջիկները - Mediamax.am

exclusive
39764 դիտում

Մի քիչ մրսած, բայց հպարտ` նախագահներին ուղեկցող աղջիկները


Սվետլանա Բարսեղյանը
Սվետլանա Բարսեղյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սվետլանա Բարսեղյանը
Սվետլանա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սվետլանա Բարսեղյանը
Սվետլանա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Ասլանյանը
Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Անահիտ Ասլանյանը
Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Ասլանյանը
Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Ասլանյանը
Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` http://www.elysee.fr

Տատյանա Խորեմյանը
Տատյանա Խորեմյանը

Լուսանկարը` Facebook

Տատյանա Խորեմյանը
Տատյանա Խորեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Խորեմյանը
Տատյանա Խորեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշան Սարգսյանը
Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Շուշան Սարգսյանը
Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշան Սարգսյանը
Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշան Սարգսյանը
Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` http://kremlin.ru/

Շուշան Սարգսյանը
Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած պատվիրակությունները, ՀՀ նախագահի եւ առաջին տիկնոջ ձեռքը սեղմելուց հետո, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամների ուղեկցությամբ մոտենում էին Անմոռուկ ծաղկեպսակին ու երեխաներից ստացած դեղին վարդերով ամբողջացնում այն:

 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամները թվով համապատասխանում էին Հայաստան ժամանած պատվիրակություններին: Ապրիլի 24-ի առավոտյան, երբ երեխաները շարված էին ըստ հասակի, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սպասում էին, որ սահմանված ժամին՝ 9:00-ին, զբաղեցնեն հուշահամալիրի բարձունքում իրենց համար նախատեսված տեղերը, նրանց բաժանեցին պատվիրակությունների երկրների դրոշները:

 

Նախագահի մակարդակով Հայաստան ժամանած երկրների դրոշները չորս աղջիկներին հասան պատահական:

 

«Նրանք նախապես չգիտեին, թե ում պետք է ուղեկցեն: Մենք էլ միայն ապրիլի 23-ի ուշ երեկոյան, երբ տվեցին ցուցակները, իմացանք այն երկրների անունները, որոնց պատվիրակությունները լինելու էին Ծիծեռնակաբերդում»,- ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տնօրեն Տաթեւիկ Հարությունյանը:

 

Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի նախագահներին ուղեկցած աղջիկները Մեդիամաքսին պատմել են, թե ինչպես են իրականացրել իրենց վստահված այդ պատասխանատու գործն ու այդ օրն ինչ զգացողություններ են ունեցել:

 

Սվետլանա Բարսեղյան՝ 22 տարեկան, ուղեկցում էր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

 

Երբ առավոտյան կանգնած էինք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինձ տվեցին Կիպրոսի դրոշը, ու ես հասկացա, որ այդ երկրի նախագահին եմ ուղեկցելու: Շատ ոգեւորված էի, որ պիտի նախագահի ձեռքը բռնեմ ու քայլեմ դեպի Անմոռուկը: Կարեւոր առաքելություն էր, որ պիտի լավ կատարեի: Հաճելի զգացողություններ ունեի, Կիպրոսի նախագահը հետաքրքիր ու բարեհամբույր մարդ էր երեւում, բայց ոչինչ չխոսեց:

Սվետլանա Բարսեղյանը Սվետլանա Բարսեղյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ես քայլում էի, նախագահի ձեռքը բռնած, ու մտածում էի, որ այն ազգի մասնիկն եմ, որին փորձել են բնաջնջել, բայց դա չի հաջողվել, ու այս պահին ցույց եմ տալիս, որ մենք չվերացանք, ապրում ենք: Այդ օրը զգացողություն ունեի, որ մենք խորհրդանշում ենք նոր Հայաստանը: Մեծ հույսով եմ լցված, մենք կբարգավաճենք, ավելի լավ երկիր կդառնանք: Ես զգացի, որ նոր փուլ ենք մտնում, մենք այլեւս ողբացող ազգ չենք, մենք պիտի ավելի զորեղանանք:

Սվետլանա Բարսեղյանը Սվետլանա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Ասլանյան՝ 16 տարեկան, ուղեկցում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երկու օր առավոտյան փորձերի էինք գնում: Հայաստանի նախագահի եւ առաջին տիկնոջ փոխարեն մի աղջիկ ու տղա էին կանգնած, պատվիրակության անդամների փոխարեն եւս կամավորներ էին: Մենք մի քանի անգամ փորձեցինք, փոխեցինք մոտենալու ձեւը, արդյունքում որոշեցինք՝ որ գծով գնանք, որտեղ կանգնենք: Նաեւ անվտանգության աշխատակիցներն էին տեղում աշխատում:

Անահիտ Ասլանյանը Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ապրիլի 24-ի առավոտյան՝ 8:30-ին շարքի մեջ կանգնած բոլորս մտածում էինք՝ տեսնես ո՞ր երկրի դրոշը մեզ կտան: Շատ անսպասելի էր, երբ մոտեցան ու մեկնեցին Ֆրանսիայի դրոշը: Նախ` շատ ուրախացա, հետո սկսեցի լարվել, քանի որ մեծ պատիվ էր, որ ես պետք է ուղեկցեմ Ֆրանսիայի նախագահին: Դրսում՝ շարքում կանգնած, բոլորս շատ մրսում էինք: Հերթով բոլորն ուղեկցում էին պատվիրակությունների անդամներին: Երբ հերթն ինձ հասավ, տեսա, որ Ֆրանսուա Օլանդն արդեն շարժվում է դեպի մեր կողմը, լարվածությունից միանգամից տաքացա: Նա եկավ, ես տվեցի ծաղիկը, ամբողջ ընթացքում մտածում էի՝ հանկարծ սխալ բան չանեմ, չշփոթեմ: Մոտեցանք Անմոռուկին, վերջում ինձ ասաց՝ «մեղսի», ժպտացինք իրար ու բաժանվեցինք:  

Անահիտ Ասլանյանը Անահիտ Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես այդ օրը մտածում էի, որ ամեն մեկս պետք է այնպես ապրի, որ ինչ-որ բան ունենա ասելու եւ անելու մեր երկրի համար: Այդ օրը ես կհիշեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում:

 

Տատյանա Խորեմյան՝ 12 տարեկան, ուղեկցում էր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին

 

Երբ ինձ տվեցին Սերբիայի դրոշը, սկսեցի լարվել, բայց հպարտությունը մեծ էր: Շատ երկար պարապել էինք, ու վստահ էի, որ ամեն ինչ կկարողանանք ճիշտ անել:

Տատյանա Խորեմյանը Տատյանա Խորեմյանը

Լուսանկարը` Facebook

Ինձ համար շատ մեծ հպարտություն էր նախագահին ուղեկցելը: Առհասարակ, մեր երգչախմբի համար դա մեծ պատասխանատվություն էր: Բոլորովին այլ զգացողություն էր նաեւ այն, որ նախագահները ծաղկեպսակն ամբողջացնում էին հենց մեր տված ծաղիկով: Ծաղիկը դնելուց նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսերենով, ապա գնաց: Իմ կարծիքով, այն, ինչ մեզանից պահանջվում էր, մենք կատարեցինք պատվով:

Տատյանա Խորեմյանը Տատյանա Խորեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես այդ օրը Ծիծեռնակաբերդում մտածում էի, որ պետք չէ անընդհատ ապրել մտքով, որ մեզ կոտորել են, պետք է նայել առաջ: Ես ուզում եմ ապրել ծաղկող Հայաստանում, որպեսզի մեր երկիրն օրենքի երկիր լինի, օրինակելի լինի: Ապրիլի 25-ին ես շատ ջերմ զգացողություններով արթնացա:

 

Շուշան Սարգսյան՝ 14 տարեկան, ուղեկցում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

 

Տպավորություններս մեծ են, գործը շատ հաճույքով կատարեցի: Պատասխանատվությունն էլ էր մեծ, ինձ համար շատ կարեւոր էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին էի ուղեկցում: Պարապմունքները շատ ուրախ էին ընթացել ու մենք դրական էինք տրամադրված: Կարեւոր էր նաեւ այն գիտակցումը, որ մաս եմ կազմում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառմանը:

Շուշան Սարգսյանը Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Դրոշը վերցնելիս հուզված էի: Դրսում շատ ցուրտ էր, մրսած էինք: Երբ Վլադիմիր Պուտինը մոտեցավ, ես բռնեցի նրա ձեռքը: Նա հարցրեց ինձ՝ սառե՞լ ես, ասացի՝ այո, մի փոքր: Հասանք ծաղկեպսակի մոտ, նա առաջարկեց միասին դնել ծաղիկն ու այդպես էլ արեցինք: Վերջում շնորհակալություն հայտնեց ու մենք գնացինք հակառակ ուղղություններով: 

 

Այդ օրը նախորդներից շատ էր տարբերվում: Մեր երկրում շատ ազդեցիկ մարդիկ էին, մտածում էի, որ Հայաստանն իսկապես այս մոլորակի վրա կարեւոր տեղ ունի, որ այդպիսի մարդիկ են հարգել մեր ցավը:

Շուշան Սարգսյանը Շուշան Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո մտածում էի, որ այլեւս երբեք Ցեղասպանություններ չպետք է լինեն: Ես ուզում եմ ապրել զարգացած Հայաստանում, դեռ չգիտեմ՝ ինչ պետք է անեմ ես այդ հարցում իմ հայրենիքին օգնելու համար, բայց հաստատ Հայաստանի զարգացման գործի մի մասը կկազմեմ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի, ՀՀ նախագահի մամուլի ծառայության, ՌԴ նախագահի մամուլի ծառայության, PanArmenian Photo

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին