Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանի տարածքում կգործարկվի "տիեզերական աղբի” ուսումնասիրման ավտոմատացված կայանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հայտնել է, որ “տիեզերական աղբի” ուսումնասիրման հայ-ռուսական համատեղ նախագծի շրջանակներում Բյուրական կբերվեն 30-35 սանտիմետրանոց երեք նոր աստղադիտակներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ Շմիդտի համակարգի 1 մետրանոց եւ 2,6 մետրանոց աստղադիտակների արդիականացում: