Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը - Mediamax.am

33747 դիտում

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը


Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը
Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Դիլիջան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց UWC Դիլիջան քոլեջը, որն Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում։

Հետխորհրդային տարածքում առաջին անգամ ստեղծվել է մի դպրոց, որն աշխատանքը սկսելու առաջին իսկ տարում կարողացավ է 96 աշակերտ հավաքել աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից եւ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից։

UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն այսօր շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են դպրոցի կառուցման նախագծին եւ առաջին օրվանից իրենց ներդրումն ունեցել այդ գործում:

 

«Այսօր շատ կարեւոր օր է Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ կրթությունը յուրաքանչյուր ազգի հաջողության հասնելու գրավականն է, եւ ես հույս ունեմ, որ մեր դպրոցը կկարողանա Հայաստան բերել կրթության միջազգային չափանիշները: Հույս ունենք նաեւ, որ մեր դպրոցն օրինակելի կդառնա Հայաստանյան շատ այլ դպրոցների համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները, ինչպես նաեւ մոտ 1000 պատվավոր հյուրեր, որոնցից շատերն այս նախագծի նվիրատուներն են։

 

UWC Դիլիջան քոլեջին ողջույնի տեսաուղերձներ են հղել Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը, որը 17 տարի շարունակ գլխավորել է UWC շարժումը, հայտնի թենիսիստ եւ բարեգործ Անդրե Աղասին եւ դիրիժոր Վալերի Գերգիեւը։

 

UWC Դիլիջան քոլեջը լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է։ Դպրոցի շինարարությունն իրականացվում է նվիրատուների միջոցների հաշվին։ Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 միլիոն դոլար։ Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 միլիոն դոլար է։ Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը (հողատարածքի գնում, ճարտարապետաինժեներական աշխատանքներ եւ ենթակառուցվածքների զարգացում) կկազմի մոտ 30 միլիոն դոլարը։ Դպրոցի օպերացիոն բյուջեն մոտակա 5 տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար։ Աշխատանքային ծախսերի մեծ մասը ծածկվելու է նպատակային դրամագլխի (endowment fund) կառավարմամբ ստացվող շահույթի եւ կրթաթոշակային ֆոնդի ռեսուրսների հաշվին։

 

2023 թ. UWC Դիլիջան քոլեջը, որում ներկայումս ուսանում է 16-17 տարեկան 96 աշակերտ, կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը, եւ աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ ավելի քան 60 մարդ։

 

Դպրոցում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ, իսկ տնօրենի պաշտոնը 2014 թ. հունվարից զբաղեցնում է Ջոն Փադըֆութը՝ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի Ագա Խան Ակադեմիայի հիմնադիր տնօրենը եւ Մեծ Բրիտանիայի Իթոնի քոլեջի նախկին փոխտնօրենը։

 

Ուսուցումն անգլերեն է եւ իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային Բակալավրիատի դիպլոմ) ծրագրով։ 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով։

 

«Յուրաքանչյուր երկրի հիմնական հարստությունն ու մրցունակության գլխավոր երաշխիքն իր տաղանդավոր եւ ստեղծագործ մարդիկ են, ուստիեւ կրթությունը, այդ թվում՝ նախաբուհական, մեզ համար գերակա ուղղություններից մեկն է։ UWC Դիլիջան քոլեջի ստեղծումը, որը հնարավոր դարձավ հիմնադիր-գործընկերների աջակցության շնորհիվ, ամենացայտուն կերպով ի ցույց է դնում սոցիալական ոլորտում ներդրումների ներուժն ու վերափոխիչ բնույթը»,– ասել է RVVZ հիմնադրամի հիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ «Մենք այժմ ստեղծում ենք նպատակային դրամագլուխ, որի կառավարումից ստացվող եկամուտն էապես օժանդակելու է շնորհալի պատանիներին նախատեսված կրթաթոշակների հատկացմանը եւ մեր դպրոցի գործունեության ֆինանսավորմանը։ Մյուս կողմից, Դիլիջանում միջազգային դպրոցի բացումը կնպաստի նոր աշխատատեղերի ի հայտ գալուն, ենթակառուցվածքների նորացմանը, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի եւ ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»։

 

«UWC Դիլիջան քոլեջը, որպես բարեգործական նախագիծ, բացառիկ է իր ծավալներով։ Աշակերտների ընտրությունը կատարվում է բաց հիմքով եւ ֆինանսավորման գործընթացից անկախ, ինչը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին եւ թույլ է տալիս մեկտեղ բերելու տարբեր մշակույթների կրող ոչ ստանդարտ մտածողությամբ եւ պայծառ անհատականությամբ պատանիների եւ երիտասարդների»,– ընդգծել է RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ հավելել. «Մեր եւ մեր նախաձեռնության նկատմամբ ունեցած վստահության լավագույն վկայությունն է արդեն այն, որ 50 երկրներից մարդիկ իրենց երեխաներին ուղարկել են Հայաստանում բացված նոր դպրոցում սովորելու»։

 

«UWC Դիլիջան քոլեջը տեղակայված է Եվրոպայի եւ Ասիայի հանգուցակետում եւ նպատակ ունի միանգամայն նոր հնարավորություններ ընձեռելու աշխարհի տարբեր երկրներից հավաքված աշակերտներին՝ տալով նրանց իրենց կյանքը փոխելու առիթ եւ միջոց։ Մենք մշակել ենք դասարանային աշխատանքի եւ արտադասարանային ուսուցման հատուկ ծրագրեր, որոնք ունակ են UWC Դիլիջան քոլեջը բարձրացնելու համաշխարհային մակարդակի՝ դասելով այն կրթության ոլորտի համաշխարհային առաջատարների շարքը եւ աշակերտներին հնարավորություն տալով ընդունվելու լավագույն համալսարանները։ Աշխարհի 12 երկրից հավաքված 25 ուսուցիչներ, որոնցից շատերը UWC ցանցի այլ դպրոցներում դասավանդման փորձ ունեն, արդեն սկսել են իրենց աշխատանքը», - ասել է UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը։

 

UWC Դիլիջան դպրոցի հիմնադիր-գործընկերների թվում են RVVZ համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը, որը UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահն է եւ RVVZ համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ռոսնանո» ԿԸ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Ավետիսյանը տիկնոջ՝ Աննա Ավետիսյանի հետ, RD Group ընկերության նախագահ Գագիկ Ադիբեկյանը, Flagship Ventures ընկերության ղեկավար-գործընկեր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ, ISD («Դոնբասի արդյունաբերական միություն») ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչանը։

 

Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել է դեռ 2006 թ., իսկ շինարարությունը՝ մեկնարկել 2012-ի գարնանը։ 2013 թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է UWC ցանցի լիիրավ անդամ՝ վերանվանվելով UWC Դիլիջան քոլեջի, իսկ նույն տարվա նոյեմբերին այժմ արդեն UWC Դիլիջան քոլեջը ստացել է IB Diploma (Միջազգային Բակալավրիատի դիպլոմ) ուսումնական ծրագրով դասավանդելու արտոնագիր՝ ձեռք բերելով IB World School-ի պաշտոնական կարգավիճակ։

 

Պարտադիր առարկաներից բացի, աշակերտները պետք է ինքնուրույն մշակեն եւ իրականացնեն հանրօգուտ աշխատանքային ծրագրեր։ Այդ նպատակով UWC Դիլիջանի քոլեջի աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու երիտասարդական ակումբի միջոցառումներին (որոնց շրջանակներում նախապատրաստվել է Դիլիջանի բնակիչների համար նախատեսված ուսումնական ծրագիր), ինչպես նաեւ քաղաքաշինության եւ հանրային զարգացման ոլորտների մի շարք նախաձեռնությունների։

 

Ներկայումս UWC Դիլիջան կրթահամալիրի տարածքում գործում են առաջնահերթ փուլի կառույցները՝ 37 հազ. քառ. մ ընդհանուր տարածքով՝ ներառյալ դպրոցի հիմնական շենքը, որը համալրված է դասավանդման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորմամբ, սպորտային եւ բժշկական կենտրոնները, ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի, բասկետբոլի եւ թենիսի խաղահրապարակները, ուսանողական հանրակացարանները, բազմաֆունկցիոնալ կենտրոնը եւ մի շարք այլ կառույցներ։ Շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2017 թ.։ Կրթահամալիրի ընդհանուր տարածքը կազմելու է շուրջ 69 հազ. քառ. մ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին