Չեմ հավատում զիջումների դեպքում մեր անվտանգության երաշխիքի 100%-ով իրականցմանը, ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը - Mediamax.am

4788 դիտում

Չեմ հավատում զիջումների դեպքում մեր անվտանգության երաշխիքի 100%-ով իրականցմանը, ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը


Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Լուսանկարը` www.kristeligt-dagblad.dk


Երեւան: Մեդիամաքս: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախյան հարցի շուրջ անհասկանալի խոստումների դիմաց զիջումների դեպքում չի հավատում անվտանգության երաշխիքի հարյուր տոկոսով իրականցմանը:

Այս մասին Արցախի թեմի առաջնորդն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ`անդրադառնալով տարածքներ զիջելու մասին խոսակցություններին.

 

«Վերջերս հաճախ են խոսում, թե Արցախը պետք է որոշ շրջաններ զիջի, հանրաքվե պետք է լինի, մեզ նեղ միջանցք պետք է տան եւ այլն, բայց անվտանգության երաշխիք գոյություն չունի: Նեղ միջանցք են տալիս՝ ո՞վ պետք է պահի այդ միջանցքը: Միջազգային ուժե՞րը: Լավ, ենթադրենք, մենք զիջումներ արեցինք անհասկանալի խոստումների դիմաց, բայց մեր կյանքի փորձը հակառակն է ցույց տվել. ԱՄՆ-ն մտավ Իրաք, դուրս եկավ, ասաց՝ ամեն ինչ խաղաղ է, բայց այսօր տեսնում ենք այնտեղի կոտորածը: Իսկ ո՞վ ասաց, որ մեր պարագայում այդ անվտանգության երաշխիքը հարյուր տոկոսով իրականացվելու է»,- ասել է Պարգեւ Սրբազանը եւ նշել, որ անձամբ ինքը նման երաշխիքների չի հավատում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին