Low Cost ավիափոխադրումները հասան նաեւ Վրաստան - Mediamax.am

2875 դիտում

Low Cost ավիափոխադրումները հասան նաեւ Վրաստան


Լուսանկարը` http://airobserver.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վրաստանի մեծությամբ երկրորդ Քութայիսի քաղաքի նորակառույց օդանավակայան Կիեւից ժամանել է հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողի ինքնաթիռը:

Կիեւի օդանավակայանից Քութայիսի թռիչքի համար ուղեւորները վճարել են ընդամենը €23՝ ներառյալ բոլոր հարկերը:

 

Ինքնաթիռը դիմավորել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հաղորդում է RBC-ն:

 

Ըստ նախագահի, նոր օդանավակայանը բազա կդառնա ցածրաբյուջետային ավիափոխադրողների համար, ինչը Վրաստանն ավելի հասանելի կդարձնի եվրոպացիներին, իսկ Եվրոպան՝ ավելի հասանելի Վրաստանի բնակիչներին:

 

«Այս օդանավակայանով մենք էժան թռչելու ենք Եվրոպա եւ Ասիա: Քութայիսիով մենք թռչելու ենք, մասնավորապես, Հունգարիա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Թել-Ավիվ, Մոսկվա, Մինսկ եւ Կիեւ»,- ասել է Վրաստանի նախագահը:

 

Ակնկալվում է, որ մոտ ապագայում Քութայիսիի օդանավակայան կսկսեն թռչել բելառուսական Բելավիա եւ ռուսաստանյան Սիբիր ավիաընկերությունները, որոնք կկապեն քաղաքը Մինսկի եւ Մոսկվայի հետ:

 

Հայաստանում Եվրոպայում լայնորեն տարածված բյուջետային ավիափոխադրողներ դեռեւս չեն աշխատում: Դեպի Հայաստան եւ Հայաստանից ավիատոմսերը ամենաթանկերից են տարածաշրջանում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին