Վիկտոր Սողոմոնյան. «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին» - Mediamax.am

exclusive
7891 դիտում

Վիկտոր Սողոմոնյան. «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին»


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://www.2rd.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին:

Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

 

«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին եւ փոքր հարցազրույց տալ», - ասել է գրասենյակի ղեկավարը:

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Վիկտոր Սողոմոնյանն հերքել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:

 

«Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վ. Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ», - ասել է նա:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին