Ահարոն Ադիբեկյան. Իշխանամետ ընտրողների նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է - Mediamax.am

1557 դիտում

Ահարոն Ադիբեկյան. Իշխանամետ ընտրողների նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է


«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր ասել է, որ իշխանամետ ընտրողների շրջանում ՀՀ նախագահի առավել նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-22-ին ՀՀ բոլոր մարզերի 1600 ընտրողների շրջանում կատարած հարցման արդյունքները, որի համաձայն, ընտրությունների նախաշեմին իշխանամետ հանրային կարծիքը միասնական թեկնածուներին պատրաստ է տալ հետեւյալ ձայները.

 

Սերժ Սարգսյանին` ուղղակի` 33,5%, անուղղակի`9,3%, ընդամենը` 42,8%;

 

Ռոբերտ Քոչարյանին` ուղղակի` 10,1%, անուղղակի` 10,1%, ընդամենը` 20,2%;

 

Արթուր Բաղդասարյանին` ուղղակի` 3,9%, անուղղակի` 2,7%, ընդամենը` 6,6%;

 

Այլ` ուղղակի` 2,4%, անուղղակի` 1,1%,  ընդամենը 3,5%:

 

Մյուս հարցվածներն առայժմ չեն կողմնորոշվել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին