Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի այսօրվա ընտրությունը տապալելու ՀՀԿ խմբակցության մտադրության մասին ՀՅԴ-ն տեղյակ չէ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Մեդիամաքսին ասել է.
«Եթե նման զարգացման մասին է խոսքը, ապա ենթադրում եմ, որ դա ԱԺ խմբակցությունների հետ հարց ու պատասխանից հետո տեղի ունեցած իրադարձության հետեւանք կարող է լինել։ Այդ մասին որեւէ տեղեկատվություն մենք չունենք»։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն, եթե ՀՀԿ-ն իսկապես տապալի ընտրությունը, Արսեն Համբարձումյանն ասել է, որ 7 օր հետո տեղի կունենա երկրորդ փուլը։ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշումը չի փոխել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: