ՕԵԿ-ը եւս միանում է Փաշինյանի շարժմանը - Mediamax.am

3434 դիտում

ՕԵԿ-ը եւս միանում է Փաշինյանի շարժմանը


Արթուր Բաղդասարյանը
Արթուր Բաղդասարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կոչ է արել «քաղաքացիներին իրենց ակտիվ եւ խաղաղ մասնակցությունն ունենալ համաժողովրդական շարժմանը՝ այն հասցնելով իր տրամաբանական ավարտին»:

««Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը եւ ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը՝ որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ  է անում այսօրվա իշխանություններին, հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն եւ ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին եւ շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության»,- ասված է հայտարարությունում:

 

ՕԵԿ-ն արտահերթ ընտրություններ է առաջարկում

ՕԵԿ-ն իրավապահներից պահանջում է  զերծ մնալ ցուցարարների եւ շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրառման որեւէ դրսեւորումից:

 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին այսօր ավելի վաղ հայտարարել էին նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Ժառանգություն»-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին