Կառավարությունը եւս մեկ քայլ կատարեց դեպի «բաց երկինք» - Mediamax.am

4323 դիտում

Կառավարությունը եւս մեկ քայլ կատարեց դեպի «բաց երկինք»


Լուսանկարը` http://sport.img.com.ua/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ տարանջատելով ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման եւ անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, դա դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ:

 

Այս նպատակով նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է  կառուցվածքային նոր ստորաբաժանում:

 

«Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը եւ մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նախկինում նշված գործառույթները պատկանում էին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին