Հովիկ Աբրահամյանը կհանդիպի «Նաիրիտի» ցուցարար աշխատակիցներին - Mediamax.am

2134 դիտում

Հովիկ Աբրահամյանը կհանդիպի «Նաիրիտի» ցուցարար աշխատակիցներին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կառավարության շենքի առջեւ այսօր ցույցի են դուրս եկել «Նաիրիտ» գործարանի բազմաթիվ աշխատակիցներ:

Գործարանի աշխատակից Իգոր Դորոգովը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ ցույցի հիմնական նպատակն է հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պարզել` ինչպիսին է լինելու գործարանի ապագան:

 

Նա նշել է, որ իրենք պահանջում են մարել աշխատավարձի պարտքերը: «Վերջին աշխատավարձը ստացել ենք մայիսին, այն էլ՝ նախորդ տարիների համար»,-ասել է նա:

 

Կառավարության այսօրվա նիստից հետո նախատեսվում է վարչապետի եւ ցուցարարների հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին