«Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց որեւէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

4772 դիտում

«Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց որեւէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է՝ Ծաղկաձորում պատասխանելով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցներից մեկի հարցին:

 

«Նախ պետք է ասեմ, որ որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են եւ վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաեւի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին