Կբարելավվի ուսուցիչների մեդիագրագիտության մակարդակը - Mediamax.am

8732 դիտում

Կբարելավվի ուսուցիչների մեդիագրագիտության մակարդակը


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Այն ուղղված է հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության եւ մեդիակրթության մակարդակի բարելավմանը։

 

«Մենք կարեւորում ենք կրթական համակարգում ե՛ւ քաղաքական, ե՛ւ լեզվական գրագիտությունը, քանի որ երկիրը գտնվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում»,- ասել է նախարարը։

 

Նա ընդգծել է, որ մեդիագրագիտության հմտությունների ճիշտ օգտագործումը կհանգեցնի «լավ վերապատրաստված ուսուցչների թվի ավելացման եւ դպրոցների բեռնաթափման»։

 

«Կոնկրետ արդյունքներ ունենալու դեպքում՝ համատեղ կիրականացնենք պիլոտային, ինչպես նաեւ հանրապետական նշանակության ծրագրեր»,- ասել է Լեւոն Մկրտչյանը։

 

Նունե Սարգսյանի խոսքով էլ՝ իրենց հիմնական նպատակն է ցույց տալ, որ հասարակությունը կարող է ազդեցություն ունենալ գրագետ եւ լավ մեդիադաշտ ունենալու վրա։

 

«Մենք հիմնականում աշխատում ենք ուսուցիչների հետ՝ առաջնորդվելով մեդիագրագիտության հիմունքներով, որոնք ներառում են մեդիան ճիշտ հասկանալու եւ արտադրելու գործիքներ»,- ասել է Նունե Սարգսյանը։

 

2013 թվականի հոկտեմբերին Մեդիամաքսը գրել էր «Մեդիագրագիտություն» ձեռնարկի եւ «Մեդիամարտ» խաղի մասին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին