«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը կշահագործվի 2013թ. աշնանը - Mediamax.am

4371 դիտում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը կշահագործվի 2013թ. աշնանը


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Լուսանկարը` Photolure

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Լուսանկարը` PanArmenian Photo

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսված առաջին մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2013թ. ամռանը, հիմնարկը շահագործման կհանձնվի աշնանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 500 մլն դրամ է հատկացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար:

 

“Այս հիմնարկի կառուցմամբ մենք կլուծենք քրեակատարողական հիմնարկների ամենագլխավոր՝ գերծանրաբեռնվածության խնդիրը”,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի հիմնարկը վերջնական տեսքի բերելու նպատակով եւս կհատկացվի 1 մլրդ դրամ: Բացի այդ, ԱՄՆ գործընկերները Հայաստանին տեխնիկական աջակցության կցուցաբերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին