Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ «մենք զգուշացրել էինք հակառակորդին՝ պետք չէ չափել մեր համբերությունը եւ փորձել ինչ-որ բան պարտադրել դիվերսիաների կամ հրադադարի խախտումների միջոցով»:
Լրագրողների հետ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմի մարտավարությունը շարունակում է անփոփոխ մնալ. «հակառակորդից եկող կրակոցները դիպուկ պատասխան են ստանում»:
«Որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է», - ասել է նա:
Անդրադառնալով հակառակորդի ակտիվության դրդապատճառներին Արծրուն Հովհաննիսյանը նշել է.
«Ադրբեջանական բանակում այսօր ծառայում է մի սերունդ, որի ներկայացուցիչները հայերի կողմից պարտություն չեն կրել եւ մեծանում են տեղական քարոզչության ազդեցության տակ: Փորձելով հաղթողի կերպար ստեղծել՝ դիմում են նախահարձակ գործողությունների: Սակայն արդեն իրենց իսկ տեղեկատվական դաշտից հակահարված են ստանում՝ հասարակության մոտ հարց է առաջանում. եթե Ադրբեջանն այդքան ուժեղ է, ինչպե՞ս են հայերն այդքան կորուստներ պատճառում»,-ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: