Մաքդոնալդսը Հայաստան կգա ոչ հեռու ապագայում - Mediamax.am

Փետրվար 16, 2026
exclusive
93027 դիտում

Մաքդոնալդսը Հայաստան կգա ոչ հեռու ապագայում


Լուսանկարը` http://www.lilith-ezine.com


Երեւան: Մեդիամաքս: Մաքդոնալդս-ի արագ սննդի առաջին ռեստորանը Հայաստանում կբացվի ոչ հեռու ապագայում:

Այս մասին Մեդիամաքս-ին ասել է «Դալմա գարդեն մոլ»-ի տնօրեն Էդգար Խաչատրյանը:

 

«Ներկայումս Տաշիր Գրուպը Ռուսաստանում բանակցություններ է վարում Մաքդոնալդսի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք դեռ չեն հասել այն կետին, որպեսզի Մաքդոնալդսի ներկայացուցիչներն այցելեն Հայաստան»,-ասել է նա:

 

Էդգար Խաչատրյանն ասել է, որ բանակցությունների  հաջող ընթացքի դեպքում Տաշիր Գրուպը Մաքդոնալդսը Հայաստան կբերի ֆրանչայզինգային պայմանագրի հիման վրա եւ կարծիք հայտնել, որ Մաքդոնալդսի ներկայությունը Հայաստանում հեռու ապագայում չէ:




Մեր ընտրանին