«Երեւան. XX դար» գիրք - Mediamax.am

«Երեւան. XX դար» գիրք
 





2012թ. դեկտեմբերին Մեդիամաքս-ը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ներկայացրեցին «Երեւան. XX դար» գիրքը: Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա:

Գրքում ներառվել են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար: Մասնավորապես, ընթերցողները կարող են ծանոթանալ Կասկադի, Փակ Շուկայի, «Անի» եւ «Սեւան» հյուրանոցների, Կարապի լճի, «Կոզիրյոկ» սրճարանի, Երիտասարդության պալատի, «Հրազդան» մարզադաշտի, «Մոսկվա» եւ «Ռոսիա» կինոթատրոնների եւ այլ վայրերի պատմություններին:

«Վերջերս մի հրաշալի արտահայտություն լսեցի. «Քաղաքը քարերը չեն, այլ` մարդիկ»: Մեր գիրքը հենց դրա մասին է: «Երեւան. XX դար» նախագծի շրջանակներում մենք նախեւառաջ փորձում ենք փոխանցել քաղաքի այն միջավայրը, որը ձեւավորում էին նրա բնակիչները: Երբ տարեսկզբին «ԱրմենՏել»-ի աջակցությամբ մեր կայքում գործարկեցինք «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը, բնականաբար, հաջողություն էինք ակնկալում: Սակայն, ընթերցողների արձագանքը գերազանցեց մեր սպասումները: Ժամանակի հետ հասկացանք, որ առանձին գրքի թողարկումը անհրաժեշտություն է, քանի որ միջին եւ տարեց սերնդի բազմաթիվ մարդկանց համար հենց գիրքն է մնում տեղեկատվության սպառման սիրելի միջոցը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում: Գրքի արժեքն է 5.500 դրամ:

 
Մեր ընտրանին