Հրուշակեղենի բույր, երաժշտություն եւ արվեստ. Ֆրանկոֆոնիայի գիշերը ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
563 դիտում

Հրուշակեղենի բույր, երաժշտություն եւ արվեստ. Ֆրանկոֆոնիայի գիշերը ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Անաիդա Գասպարյանը
Անաիդա Գասպարյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Օլգա Աբրահամյանը
Օլգա Աբրահամյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) 4-րդ անգամ անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գիշերը:

Ստեղծարարությամբ, ֆրանսիական երաժշտությամբ ու հրուշակեղենի բույրով լցված այս միջոցառման նպատակն էր ցույց տալ՝ ֆրանսերենը միայն սովորելու լեզու չէ: Դրանով են գրված աշխարհի ամենագեղեցիկ երգերից շատերը, այս լեզուն է, որ կարող է օգնել ձեզ նոր ընկերներ գտնել եւ, իհարկե, հաստատել գործնական կապեր:

Այս տարվա միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Բելգիայի, Սերբիայի եւ Ռումինիայի դեսպանները, Ֆրանսիայի, Կանադայի եւ Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչներն, ինչպես նաեւ՝ ֆրանկոֆոն կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:  

Լուսանկարը` ՀՖՀՀ


Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման մանրամասները Մեդիամաքսին պատմել են համալսարանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատասխանատու Անաիդա Գասպարյանն ու Իրավաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Օլգա Աբրահամյանը:

«Ֆրանսերենը ոչ միայն սովորելու, այլեւ՝ արվեստին մոտ լինելու, ընկերներ գտնելու ու գործնական կապեր հաստատելու լեզու է»

Անաիդա Գասպարյան

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացնում ենք Ֆրանկոֆոնիայի գիշերը: Չնայած միջոցառումները սկսվում են դեռ օրվա կեսին՝ «գիշեր» անվանումն ընտրել ենք, քանի որ դրանք շարունակվում են մինչեւ ուշ երեկո (ժպտում է – հեղ.):
Անաիդա Գասպարյանը Անաիդա Գասպարյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ


Այս տարվա ծրագրով անցկացրել ենք երեք մրցույթ՝ նկարչության, ֆրանսիական հրուշակեղենի եւ երաժշտության: Դրանք գնահատել է մրցութային ժյուրին, որում ընդգրկված էին Բելգիայի եւ Սերբիայի դեսպանները, Ֆրանսիայի, Կանադայի եւ Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչներն, ինչպես նաեւ՝ մի շարք ֆրանկոֆոն կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Լուսանկարը` ՀՖՀՀ


Այս միջոցառումը հնարավորություն էր բացահայտելու մեր ուսանողներին նոր անկյուններից, իմանալու նրանց տաղանդների մասին ու ոգեշնչելու, որ առավել զարգացնեն դրանք: Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման նպատակն էր նաեւ ցույց տալ՝ ֆրանսերենը ոչ միայն սովորելու, այլեւ՝ արվեստին մոտ լինելու, նոր ընկերներ գտնելու եւ, իհարկե, գործնական կապեր հաստատելու լեզու է: Դրանով են գրվել աշխարհի ամենագեղեցիկ երգերից շատերը եւ հենց այս լեզուն է բազմաթիվ ընկերական եւ գործնական հարաբերությունների հիմքում:

Լուսանկարը` ՀՖՀՀ


Ինքս էլ, ժամանակին Ֆրանսիայում մասնակցել եմ մի ինտելեկտուալ խաղի, որը միավորում էր ֆրանկոֆոն երկրներից տարբեր մարդկանց: Մենք միասին այցելում էինք հետաքրքիր վայրեր, ծանոթանում, երգում ու պարում: Առ այսօր շատ լավ ընկերներ ունեմ աշխարհի տարբեր անկյուններից՝ Թաիթիից, Հավանայից, Մալիից, Ալժիրից, որոնց հետ ծանոթացել եմ այդ խաղի ընթացքում: Այնպես որ, Ֆրանկոֆոնիայի գիշերը հենց շփման, նոր ծանոթությունների ու դրական էմոցիաներ կիսելու մասին է:

Ուսանողների ներգրավվածությունն ու ոգեւորությունը՝ լավագույն գնահատական

Անաիդա Գասպարյան

Որպեսզի առավել պատկերավոր լինի՝ որքան են ՀՖՀՀ ուսանողները սիրում այս միջոցառումը, նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման առաջին թողարկմանը 4 տարի առաջ մասնակցել էր ավելի քիչ ուսանող, բայց այս տարի միջոցառմանը գրանցվածների թիվը շուրջ 270 էր:

Լուսանկարը` ՀՖՀՀ


Հաճելիորեն զարմացած եմ, որ միջոցառման նախապատրաստական փուլում ինձ օգնում էին բազմաթիվ ուսանողներ, որոնք մեծ սիրով համալսարանում էին մնում մինչեւ ուշ երեկո  ու ես նրանց մի կերպ էի տուն ուղարկում (ժպտում է – հեղ.): Մինչեւ վերջին պահը մոտենում էին ուսանողներ՝ ցանկանալով կամավորություն անել:
Այս ընթացքում մեր ուսանողներին էլ նոր անկյուններից բացահայտեցինք, օրինակ՝ իմացանք, որ ունենք շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք քանոն են նվագում կամ ֆրանսերենով հրաշալի ասմունքում են։

Լուսանկարը` ՀՖՀՀ


Շատ եմ լսում, որ միջոցառմանը ցանկանում են մասնակցել նաեւ այլ բուհերի ուսանողներ: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի գիշերը կարող է վերածվել ուսանողական մեծ փառատոնի:

Ուսանողների հետաքրքրվածությունը, ոգեւորվածությունն ու ներգրավվածությունն ինձ համար կատարված աշխատանքի լավագույն գնահատականն է:

Լիցքաթափվելու, շփվելու եւ կրթությունը նոր ուժերով շարունակելու հնարավորություն

Օլգա Աբրահամյան

Լինելով առաջին կուրսի ուսանող՝ սա միջոցառմանը մասնակցելու առաջին փորձս էր: Երաժշտական մրցույթին մասնակցել եմ երգով: Որքան ինձ հիշում եմ՝ երգում եմ (ժպտում է – հեղ.), բայց նախկինում մեծ լսարանի առաջ ելույթ չէի ունեցել: Կարող եմ ասել, որ այն ոչ միայն երգելու եւ բեմի մասին էր, այլ՝ ինքս իմ ներսում ինչ-որ վախեր հաղթահարելու: Կարծում եմ՝ սա կյանքում կարեւոր հմտություն է:
Օլգա Աբրահամյանը Օլգա Աբրահամյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ


Առհասարակ, Ֆրանկոֆոնիայի գիշերը հիանալի հնարավորություն է ծանոթանալ համալսարանի ուսանողների հետ, գտնել նոր ընկերներ, որոնց հետ կիսում եք ոչ միայն բուհն, այլեւ՝ հետաքրքրությունները: Ինչպես նշվեց, միջոցառման մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Սա նշանակում է, որ ուսանողները հետաքրքրված են ֆրանսիական մշակույթով: Մշակութային հաղորդակցությունը, սակայն, տեղի է ունենում նաեւ հակառակ ուղղությամբ: Մեր օտարազգի հյուրերին էլ երեկոյի ընթացքում ներկայացնում ենք հայկական մշակույթը:

Լուսանկարը` ՀՖՀՀ


Բացի այդ, նման միջոցառումները թույլ են տալիս տեսնել ու սովորել նորը: Օրինակ՝ շատերս գիտենք ֆրանսիական կրուասանի մասին, բայց մեր հրուշակեղենի մրցույթի ընթացքում նոր համեր բացահայտեցինք:

Կարող եմ ասել՝ ուսանողների կյանքը բավականին ծանր ու սթրեսային է, սակայն նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս փոքր-ինչ լիցքաթափվելու, շփվելու, ուրախանալու ու նոր ուժերով շարունակելու մեր կրթությունը:

Յանա Շախրամանյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին