Ներկայացնում ենք 2025 թվականի մայիսի 5-ից 10-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Նորընտիր Պապ Լեւոն XIV-ը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում:

Լուսանկարը` REUTERS/Guglielmo Mangiapane
Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինփինը հետեւում են Հաղթանակի օրվա զինվորական շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Լուսանկարը` RIA Novosti/ REUTERS
Պաղեստինցիները տարհանում են իսրայելական հարվածի հետեւանքով վիրավորվածին:

Լուսանկարը` REUTERS
Ֆրիդրիխ Մերցը երդում է տալիս որպես Գերմանիայի նոր կանցլեր:

Լուսանկարը` REUTERS/Fabrizio Bensch
Թագավոր Չարլզն ու թագուհի Կամիլան ներկայացրել են իրենց պետական թագադրման պաշտոնական դիմանկարները Լոնդոնի Ազգային պատկերասրահում:

Լուսանկարը` REUTERS/Chris Jackson
Քիմ Քարդաշյանը Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala միջոցառման ժամանակ:

Լուսանկարը` REUTERS/Mario Anzuoni
Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտության սրման արդյունքում զոհված 13-ամյա տղայի մայրը:

Լուսանկարը` REUTERS
«Ինտեր»-ի խաղացող Դավիդե Ֆրատեզին տոնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի դարպասը խփված հաղթական գոլը:

Լուսանկարը` REUTERS/Alessandro Garofalo
«Փարի Սեն-Ժերմեն»-ը տոնում է հաղթանակը «Արսենալ»-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Լուսանկարը` Reuters/Peter Cziborra
Մադոննան Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala միջոցառման ժամանակ:

Լուսանկարը` REUTERS/Jeenah Moon
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: