100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Իրաքցի աղջիկը անցակետում - Mediamax.am

Մարտ 05, 2026
3972 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Իրաքցի աղջիկը անցակետում


Լուսանկարը` Քրիս Հոնդրոս


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Քրիս Հոնդրոս
Իրաքցի աղջիկը անցակետում
2005թ.

Քրիս Հոնդրոսի այս լուսանկարից րոպեներ առաջ փոքրիկ Սամար Հասանն իր ընտանիքի հետ Թալ Աֆար քաղաքից մեքենայով տուն էր ուղեւորվում: Լուսանկարում Սամարն արդեն որբ է՝ նրա ծնողներին սպանեցին ԱՄՆ-ի զինվորները՝ մտածելով, որ մեքենայում կարող են ապստամբներ կամ ինքնասպան ահաբեկիչներ գտնվել:

2005 թվականի հունվարն էր՝ Իրաքի պատերազմի առավել դաժան պահերից մեկը: Այդպիսի զարհուրելի պատահարները հազվադեպ չէին, սակայն դրանք երբեք չէին փաստագրվել իրական ժամանակում: Քրիս Հոնդրոսը, որն աշխատում էր Getty Images-ի համար, գտնվում էր զորամասում: Նա անմիջապես փոխանցեց արված լուսանկարները եւ դրանք անմիջապես տարածվեցին ողջ աշխարհում:

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Molotov Man


Լուսանկարները ստիպեցին ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությանը վերանայել Իրաքի անցակետերում իրականացվող ստուգման գործընթացը:

Քրիս Հոնդրոսը սպանվեց 2011 թվականին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմը լուսաբանելիս:

Time ամսագիր

Պատրաստեց Աննա Բուբուշյանը



Մեր ընտրանին