100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Molotov Man - Mediamax.am

3058 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Molotov Man


Լուսանկարը` Սյուզան Մեյզելաս


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Սյուզան Մեյզելաս

Molotov Man

1979թ.

 

1970-ականների վերջին հայտնվելով Նիկարագուայում, մարդկանց լուսանկարելու գործում «մասնագիտացած» երիտասարդ լուսանկարիչ Սյուզան Մեյզելասը ձգտում էր հնարավորինս արտահայտիչ կերպով ներկայացնել պայքարը նախագահ Սոմոզայի երկարատեւ բռնապետության եւ ռեժիմը տապալելու նպատակով կազմավորված սանդինիստների բանակի միջեւ: 

 

Շուրջ վեց շաբաթ նա շրջում էր երկրով՝ ֆիքսելով ժողովրդի ճնշող աղքատությունը, ապշեցուցիչ բնական գեղեցկությունը եւ տիրող անհավասարությունը: Մեյզելասի աշխատանքը սանդինիստների համար համակրելի էր եւ նրան հաջողվեց շահել հաղթանակին աստիճանաբար մոտեցող հեղափոխականների վստահությունը: 

 

Նախագահ Անաստասիո Սոմոզա Դեբայլեի փախուստի նախօրեին Մեյզելասը լուսանկարեց Պաբլո դե Խեսուս «Բարետա» Արաուզին՝ պետական ուժերի վերջին ամրակետերից մեկի վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելիս: Երբ իշխանությունն անցավ սանդինիստներին, այս լուսանկարը դարձավ հեղափոխության խորհրդանիշը, որը բնութագրում էր բռնապետի տապալումը՝ ջինսե հագուստով եւ ինքնաշեն զենքով ամբոխի կողմից:

 

Սանդինիստների շնորհիվ արագ տարածվող Molotov Man լուսանկարը շուտով հայտնվեց նաեւ լուցկու տուփերի, շապիկների, գովազդային վահանակների վրա:

 

Time ամսագիր

 

Պատրաստեց Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին