Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:
Փիթ Սոուզա` «Օպերատիվ շտաբը»
ԱՄՆ, 2011 թվական
Փիթ Սոուզան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական լուսանկարիչն է:
2011 թվականի մայիսի 1-ին Փիթը հնարավորություն ստացավ գտնվել նախագահական օպերատիվ շտաբում, որտեղից բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԱՄՆ նախագահը իրական ժամանակում հետեւում, թե ինչպես է ընթանում «թիվ մեկ ահաբեկիչ» հռչակված Ուսամա բեն Լադենի վնասազերժման գործողությունը:
Ավելի ուշ Բարաք Օբաման ասել էր, որ դրանք իր կյանքի ամենաերկար 40 րոպեներն էին: Այդ օրը երեկոյան Օբաման Սպիտակ տանից հանդես եկավ հայտարարությամբ եւ հայտնեց, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է:
Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: