Միսս Ալիսը Մեծ Մասրիկում ընտրել է ամենաուրախ գործը - Mediamax.am

exclusive
13970 դիտում

Միսս Ալիսը Մեծ Մասրիկում ընտրել է ամենաուրախ գործը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Դահլիճում դեռ լուռ է, իսկ հետնաբեմում անհանգիստ շարժում կա։ Միսս Ալիսը ելույթից առաջ վերջին ցուցումներն է տալիս։

- Միշտ կժպտաք։

- Սե՞նց, ընկեր Ալիս,- բերանը մեծ բացելով՝ հարցնում է տղաներից մեկը։

- Մի քիչ փոքր։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Հետո պտտվում է լացող Թաթուլի կողմը։

- Մինչեւ մամադ չգա, չենք սկսի։

-Ալեքսա՛նդր, աչուկներդ չեն երեւում,-ասում է՝ տղայի գլխարկը բարձրացնելով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Հետո հիշեցումներ՝ դրոշները բարձր պահելու, ծածանելու, խոսքերը չմոռանալու մասին։ Պահը պատասխանատու է ե՛ւ աշակերտների, ե՛ւ անգլերենի ուսուցչուհու համար։ 3-րդ դասարանցիներն առաջին անգամ են բեմից անգլերեն խոսքեր ասելու, միսս Ալիսն էլ առաջին անգամ Մեծ Մասրիկի դպրոցում իր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է ներկայացնելու։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ալիս Դաքեսյանը Լիբանանից է։ Ուսուցիչ դառնալ որոշել էր, երբ դեռ ինքն էր դպրոց հաճախում։ Երազում էր աշխատել այնպիսի համայնքում ու դպրոցում, որտեղ երեխաները զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ես շատ եմ սիրում դասավանդել։ Ուրախ գործ է, էրեխեքը միշտ նորություն են բերում, միշտ զվարթ են, հոգսեր չունեն, իրենց հետ միշտ ուրախ ես լինում»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ալիսը հինգ տարի դասավանդել է Բեյրութում՝ կարիքավոր ընտանիքների երեխաների համար նախատեսված կաթոլիկ դպրոցում։ Այս տարի որոշեց իր գիտելիքն ու փորձն օգտագործել ի նպաստ Հայաստանի երեխաների։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Էնտեղի աշակերտներս նեղվեցին, նույնիսկ չորս անգամ դիմում եմ ներկայացրել, տնօրենը չէր ստորագրում, չէր թողնում, որ լքեի դպրոցը։ Հիմա ընկերներիս հետ խոսում եմ, հարցնում են՝ չե՞ս փոշմանել, որ գնացել, գյուղում ես ապրում։ Ասում եմ՝ չէ՛, ինձ համար շատ լավ է, հոգեկան բավարարվածություն է, որ, իրոք, էնտեղ եմ աշխատում, որտեղ էրեխեքը կարիք ունեն սովորելու»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երբ դիմեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին ու ընտրական բոլոր փուլերը հաղթահարեց,  անհամբեր սպասում էր՝ որտեղ է անցկացնելու հաջորդ երկու տարին։ Ասում է, որ ծրագրի պատասխանատուներն իրենց նախապատրաստել էին ամենատարբեր դժվարությունների, որ հետո խնդիրների բախվելով՝ չհուսահատվեն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ալիսին բաժին հասավ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը։ «Բախտավորվել եմ»,- ասում է։ Մարդիկ լավն են, սիրով ընդունել են, ամեն հարցում աջակցում են, գյուղը մեծ է, կենցաղային պայմանները՝ լավ։ Միակ անհանգստությունը սահմանին մոտ լինելն է։

«Հենց գմփոց է լսում, վազելով գալիս է։ Ասում եմ հանգիստ, դրան էլ կսովորես»,- պատմում է դպրոցի փոխտնօրենը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Գյուղում բոլորն ինձ հետ են, բայց, միեւնույն է, մենակ եմ առանց ընտանիքիս։ Կրակոց մի անգամ եմ լսել ու վախեցել։ Հիմա հարեւաններս էլ սովորել են, հենց մի ձայն են լսում, զանգում են՝ արի մեր տուն»։

Ալիսը Մեծ Մասրիկ տեղափոխվել է օգոստոսին։ Երեք տուն է փոխել։ Վերջինը, որ ամենահարմարն է ու իր սրտով, ուսուցիչների թաղամասում է։ Հարեւանություն է անում, հյուր գնում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Լիբանանում առաջին բանը, որ հայ մամաները խոհանոցում սովորեցնում են իրենց աղջիկներին, սեւ սուրճ պատրաստելն է»,- ասում է Ալիսը՝ գազից սուրճը վերցնելով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մեծ տան ամենափոքր սենյակն է զբաղեցրել։ Տեղավորել է ամենակարեւորը՝ գրքերը, համակարգիչը, հարազատների ու ընկերների լուսանկարները, ամանորյա զարդարանքներ ավելացրել։ Շուտով սենյակներից մեկն էլ կջեռուցի, որ բարձր դասարանցիների հետ անգլերենի պարապմունքները տանն անեն։ Երկու խումբ ունի՝ մեծերի ու փոքրերի։ Մուլտերով, ֆիլմերով, խաղերով փորձում է զարգացնել խոսակցական անգլերենը։ Գործընկերների ու աշակերտների համար իր մեթոդները մի քիչ անսովոր են, բայց ինքը վստահ է՝ այդպես արդյունավետ է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ես չեմ ուզում իրենք գրքից կառչեն։ Շատ անգամ կարող է նույնիսկ գիրքը չբացենք, բայց գրքի դասն անենք խաղալով, երգելով։ Ես իրենց տնային աշխատանք չեմ տալիս. դասարանում սովորած՝ գնում են տուն։

Երբեմն ինձ ասում են, որ շատ ընկերական եմ աշակերտների հետ։ Բայց ես հենց էդպես էլ ուզում եմ, որ մեր միջեւ սառույց չլինի։ Դասի ժամանակ ես իրենց չեմ սեղմում, ազատ եմ թողնում, որ արձագանքեն, ասեն՝ ինչ դուր չի գալիս, ազատ հարցեր տան, անկաշկանդ լինեն։ Եթե ուսուցչից վախենան, նրա առարկան չեն կարող լավ սովորել։ Իսկ եթե իրենց ընկերը լինես, ավելի հեշտ կկարողանաս ուղղել սխալները»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ալիսի հետ ընկերություն են անում նույնիսկ այն աշակերտները, որոնց չի դասավանդում։ Միջոցառման համար դահլիճը ձեւավորել են 11-րդ դասարանի տղաները, 8-րդցի աղջիկները փուչիկներն են փչել։ Աշակերտուհիներից մեկը Ալիսի մազերն է հարդարել։ Ասում է՝ ծնողներն էլ իր կողքին կանգնած են, ամեն փոքր բանից ոգեւորվում, աջակցում են։

Գեղարքունիքի մարզի հեռավոր գյուղում Ալիսն իրեն յուրային է զգում։ Երեխաներն իր արեւմտահայերենին արդեն վարժվել են, «բայց մեկ-մեկ ձեռ են առնում, ասում եմ՝ եգուր հոս, ծիծաղում են»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ալիսն արդեն մոռացել է, որ 5 աստիճան ջերմությունը Լիբանանում սարսափելի է այնքան, որ դպրոցները փակվում են։ Իսկ ինքը Բեյրութում ապրող իր ծնողներին հանգստացնում է, թե մի մտածեք, Մեծ Մասրիկում եղանակը շատ լավ է՝ անգամ արեւ կա։

«Բեյրութում նույնիսկ ձյուն չի գալիս։ Երբ էստեղ առաջին ձյունը եկավ, ուրախացա, նկարեցի, ընտանիքիս ուղարկեցի, որ իրենք էլ ուրախանան, բայց սկսեցին անհանգստանալ՝ զգույշ, չմրսես, չսահես»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Դեկտեմբերի վերջին մեկ շաբաթով տուն է գնալու՝ տոներն ընտանիքի հետ նշելու։ Բայց ապագայի նպատակներն Ալիսը Հայաստանի հետ է կապում։ Երբ 2 տարի հետո Մեծ Մասրիկում ծրագիրն ավարտի, երազում է Երեւանում կամ որեւէ գյուղում դպրոց կամ նախակրթարան բացել, կարիքավոր ընտանիքների երեխաներին անվճար ու լավ կրթություն տալ։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին