Իսկուհին՝ անդադար սովորող 18 տարվա մանկավարժը - Mediamax.am

exclusive
16645 դիտում

Իսկուհին՝ անդադար սովորող 18 տարվա մանկավարժը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իսկուհու օրը վազք է. առավոտյան գնում է դպրոց՝ դասավանդելու, հետո արագ վերադառնում տուն, որ երեխային քնեցնի, 3-ն անց կես մշակույթի տանը նրան են սպասում «Արմաթ» լաբորատորիայի աշակերտները։ Երեկոյան պատրաստվում է հաջորդ օրվա դասերին, զուգահեռ տարբեր կրթական ծրագրերի է մասնակցում։ Իսկուհու զբաղվածությունը նրա մեծ ընտանիքի՝ ամուսնու, երեք երեխաների ու ամուսնու ծնողների համար նորություն չէ։ Ով ինչպես կարողանում, օգնում է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Իրենք հպարտանում են ինձնով ու նպաստում իմ առաջադիմությանը, հատկապես՝ ամուսինս։ Ամեն ինչ անում է, որ լավ զգամ ինձ, մանավանդ, երբ տեսնում է, որ ի վիճակի եմ շատ բան անել։ Իրենք իմ ուժեղ թիկունքն են, իմ բոլոր հաջողությունների մեջ շատ մեծ ներդրում ունեն։ Առանց իրենց ոչինչ անել չէի կարող»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իսկուհի Ասատրյանը 18 տարի դասավանդում է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո երազում էր Տնտեսագիտական համալսարան ընդունվել, բայց դժվար տարիներ էին, Մանկավարժական համալսարանում ուսման վարձն ավելի քիչ էր։ Ավարտեց ու ծնողների եւ երկու քույրերի նման սկսեց դասավանդել, սկզբում՝ աշխարհագրություն, պատմության բաժնում սովորելուց հետո՝ նաեւ պատմություն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ուսուցչի աշխատանքն Իսկուհու սրտով չէր. դասավանդում էր իմիջիայլոց, առանց հետաքրքրության։ Իր աշխատանքից գոհ չէր, զգում էր՝ կարող է անել ավելին, բայց վստահ չէր՝ ինչպես։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Միապաղաղ աշխատանքի ոճն ինձ չէր բավարարում, խեղդվում էի։ Դասարանում իմ մոտեցումներով տարբերվում էի, ինձ համար չկար անկարգ աշակերտ, բոլորի հետ լեզու գտնում էի, հասկանում էի, որ պետք է փոփոխություններ իրականացնեմ, անհատական մոտեցում ցուցաբերեմ ամեն աշակերտի նկատմամբ, խորությամբ ճանաչեմ, սիրով անեմ ամեն ինչ։ Փորձում էի, բայց իմ գործիքները թույլ էին, վստահ չէի»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իսկուհին, որ անընդհատ որոնումների մեջ էր ու տարբեր ծրագրերում ներգրավված, որոշում է դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին։ Կրթական հիմնադրամը, որը հավաքագրում է տարբեր մասնագիտությունների մարդկանց, նրանց վերապատրաստում ու որպես ուսուցիչ՝ երկու տարով գործուղում Հայաստանի եւ Արցախի գյուղեր, 2019 թվականից սկսել էր աշխատել նաեւ գործող ուսուցիչների հետ։ Նրանք շարունակում են ապրել ու աշխատել իրենց համայնքներում, բայց՝ այլ մեթոդներով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


««Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ինձ ուժեղացրեց, հիմա ես մասնագիտական ավելի շատ գործիքներ ունեմ։ Որպես ուսուցիչ՝ շատ եմ փոխվել, ավելի ինքնավստահ եմ դարձել դասարանում։ Մինչ այդ նպատակներ չունեի, ուղղակի պարապում էի օրվա դասը։ Հիմա ամեն օրվա, շաբաթվա, տարվա կտրվածքով նպատակ եմ դնում ու փորձում հասնել դրան։ Վերջնարդյունք եմ սահմանում ե՛ւ ինձ, ե՛ւ աշակերտների համար։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեխաներն էլ են նկատում փոփոխությունը, անհամբեր սպասում են դասին։ Ավանդական մեթոդներով դաս պատասխանել չկա, անընդհատ եռուզեռ է, բոլորը ներգրավված են։ Աշակերտներն իրենց կարեւոր են զգում դասի ընթացքում, ոգեւորվում են, որ իրենց փոքր աշխատանքը գնահատվում է։ Դա ինձ ուժ է տալիս, որ վաղն ավելի լավը լինեմ, չբավարարվեմ այդքանով»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ծրագրի երկու տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մենթորները շարունակում են աշխատել մասնակիցների հետ, դասալսումներ անում, քննարկում դասի ընթացքը։

«Ես գերազանցիկներից եմ, առաջադրանքները կատարում եմ, դժգոհություններ չկան, միայն՝ գովասանքներ»,- ծիծաղում է Իսկուհին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մինչ ծրագրին դիմելը՝ սկսել էր նոր մասնագիտություն սովորել՝ ծրագրավորում։ Դասերը կիսատ թողեց, բայց ստացած գիտելիքների շնորհիվ՝  «Արմաթ» լաբորատորիայի խմբակավար դարձավ։ Լսողները զարմանում են՝ ինչպես է պատմության ու աշխարհագրության ուսուցչուհին ինժեներական լաբորատորիա ղեկավարում։ Մինչդեռ Իսկուհին բավարարված ժպտում է՝ վերջապես իր սիրելի մաթեմատիկան պետք եկավ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արդեն մի քանի տարի է՝ Իսկուհին ու իր աշակերտուհիները մասնակցում են «Տեխնովացիա Հայաստան, աղջիկնե՛ր» ծրագրին։ Տեխնոլոգիական ձեռներեցության միջազգային մրցույթը նախատեսված է 10-18 տարեկան աղջիկների համար։ Նախ մասնակցում են ծրագրավորման ու բիզնեսի 12-շաբաթյա դասերի, հետո ստեղծում են բջջային հավելված՝ դրա միջոցով փորձելով լուծել համայնքային որեւէ խնդիր։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իրենք երկու հավելված են պատրաստել, մեկը՝ ականներ հայտնաբերելու համար, մյուսը՝ համագյուղացիներին ծառատունկի մասին իրազեկելու ու կամավորներ հավաքագրելու: Այս տարվա ծրագրով աղբի տեսակավորման հարցն են ուզում լուծել:

«Մինչեւ աղբամանները կլինեն, արկղիկներ ենք պատրաստել, ներկել, նկարել վրան, բոլոր դասարաններում ու նույնիսկ նախակրթարանում ենք դրել, որ աղբը հավաքեն, տեսակավորենք, տանենք վերամշակման: Պլաստիկից կարող ենք գեղեցիկ իրեր ստանալ, որովհետեւ պլաստիկը թունավոր նյութեր է արտադրում ու վնասում է բնությանը»,-իրենց նախաձեռնության մասին է պատմում 8-րդ դասարանցի Լիանան:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իսկուհին ասում է՝ ինչպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն օգնեց բացահայտել իր հնարավորություններն ու ուժեղ կողմերը, ինքն էլ աշակերտներին է օգնում ճանաչել իրենց։ Այսպիսի նախաձեռնությունների միջոցով երեխաներն ավելի ինքնավստահ են դառնում, հավատում են, որ կարող են խնդիրներ լուծել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իր հաջողված փորձով նաեւ գործընկերների հետ է կիսվում: Եթե ուզում ես աշակերտը հետաքրքրված լինի առարկայով, աշխատանքդ պիտի սիրով անես, ամեն երեխայի ճանաչես, թերությունների փոխարեն ուժեղ կողմերը գտնես ու դրա վրա հենվելով՝ ներգրավես դասին: Իր օրինակին հետեւելով՝ ուսուցիչներից մի քանիսը դիմել են «Դասավանդի՛ր, Հայաստան»:

Գործընկերները կատակում են՝ Իսկուհու կյանքում ամեն ինչի ծրագրված է, ամեն ինչ իր լուծումն ունի:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արդեն երկու ամիս է՝ մեքենա է վարում, որ ժամանակ խնայի, աչքն էլ միշտ հեռախոսին է. երեխայի սենյակում տեսախցիկ է տեղադրել, որ տնից բացակայելիս՝ հետեւի նրա շարժին: Ասում է՝ ծանրաբեռնված է, շատ է հոգնում, բայց չի դժգոհում: Կարեւորը՝ բավարարված է: 8 ամսական Լեոն մի քիչ մեծանա, նոր զբաղմունքների մասին կմտածի:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին